Նալբանդյան. «ՀՀ–ը և ՌԴ–ը երբեք չեն եղել բարիկադների հակառակ կողմերում»

© Sputnik / Сергей Пятаков / Անցնել մեդիապահոցМинистр иностранных дел Армении Эдвард Налбандян
Министр иностранных дел Армении Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25–ամյակի առթիվ ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը «Независимая Газета» թերթում տված հարցազրույցում նշել է, որ ՀՀ–ը և ՌԴ–ը երբեք չեն եղել բարիկադների հակառակ կողմերում։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. 25 տարի առաջ՝ 1992 թվականի հենց այս օրը` ապրիլի 3-ին, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ: Այս առիթով «Независимая Газета» թերթում տեղ գտած հոդվածում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է, որ այսօր նշանակալի օր է՝ ՀՀ և ՌԴ դիվանագիտական հարաբերությունների համար: Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր էջ է բացել «մեր երկրների եղբայրական ժողովուրդների՝ ժամանակի փորձության միջով անցած բարեկամության ժամանակակից պատմության մեջ»:

Министр иностранных дел РФ Сергей Лавров - Sputnik Արմենիա
Ղարաբաղի հարցով բանակցությունների արդյունքները կախված են կողմերի քաղաքական կամքից

«Մենք երբեք չենք եղել բարիկադների հակառակ կողմերում: Պատմության ընթացքում մեր հայրերը, պապերը բազմիցս կռվել են շատ ռազմաճակատներում»,- գրել է ՀՀ ԱԳ նախարարը՝ հիշեցնելով Հայրենական մեծ պատերազմում հայերի մասնակցությունը:

Ըստ Նալբանդյանի՝ հայ-ռուսական դաշնակցային ռազմավարական գործընկերությունը համագործակցության օրինակելի մոդել կարող է դառնալ։ Այն հետխորհրդային տարածքում ամենահաջողվածներից և արդյունավետներից է:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է քառորդ դարի ընթացքում երկու երկրների միջև ծավալված համագործակցության պատկերը` բոլոր ոլորտներում։ Այս ընթացքում ստորագրվել է ավելի քան 200 պայմանագիր ու համաձայնագիր: Պահպանվում է ինտենսիվ քաղաքական երկխոսություն բարձր մակարդակ: Վերջին 10 տարիների ընթացքում երկրների ղեկավարների միջև կայացել է մոտ 100 հանդիպում: Իրականացվում է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև արդյունավետ համակարգում, միջազգային կազմակերպությունների շրջանակներում կառուցողական փոխգործակցություն, հաստատված է սերտ համագործակցություն անվտանգության ոլորտում, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցություն: Ինտենսիվ կապեր են պահպանվում երկու երկրների կառավարությունների, խորհրդարանների, տարբեր գերատեսչությունների միջև:

 

Լրահոս
0