00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավրովն անդրադարձել է պատմական տարեգրության մեջ հայերի ներդրմանը

Բաժանորդագրվել
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասել է, որ հայկական սփյուռքն այսօր շարունակում է ակտիվ մասնակցություն ունենալ Ռուսաստանի հասարակական, տնտեսական, մշակութային կյանքում։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակիցային և ռազմավարական հարաբերությունները դիվանագիտական հարաբերությունների կայացման 25-ամյա հոբելյանի առթիվ, իրապես, համընդգրկուն բնույթ ստացան։ Այս մասին գրված է հայկական «Նովոյե վրեմյա» թերթում հրապարակած ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի «Ռուսաստանն ու Հայաստանը`բարեկամության և վստահության բազմադարյա ավանդույթներ. դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի առթիվ» հոդվածում։

Министр иностранных дел Армении Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Նալբանդյան. «ՀՀ–ը և ՌԴ–ը երբեք չեն եղել բարիկադների հակառակ կողմերում»

«2017 թվականի ապրիլի 3-ին նշվում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը։ Այս տարեթիվը հայ-ռուսական բազմադարյա կապերի նոր փուլ է խորհրդանշում», — ասել է նախարարը։ Նրա խոսքով` երկու երկրներին միավորում են բարեկամության և փոխաջակցման վաղեմի ավանդույթները, մշակութային և հոգևոր կապը։

«Մեր ժողովուրդները միասին պատվով անցան մի շարք փորձությունների միջով, սատարեցին միմյանց`պատմության շրջադարձային իրավիճակներում, կողք կողքի մարտնչեցին Հայրենական մեծ պատերազմի դաժան տարիներին։ Ուրախությամբ փաստում եմ, որ բոլոր ժամանակներում մենք ոչ միայն հարգանքով ենք վերաբերվել միմյանց ազգային ինքնությանն, այլև շռայլորեն կիսվել ենք մեր ձեռքբերումներով։ Մի շարք հայ գործիչների անուններ մեր հայրենիքի պատմական տարեգրության անբաժան մասն են կազմում։ Ռուսաստանում լավ են հիշում Հ.Այվազովսկուն, ակադեմիկոս Վ.Համբարձումյանին և Օրբելյան եղբայրներին, ծովակալ Իսակովին, մարշալ Բաղրամյանին և Բաբաջանյանին, կոմպոզիտորներ Խաչատրյանին և Թարիվերդիևին։ Եվ սա միայն հսկա ցուցակի մի մասն է», — ասաց նա։

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքով` հայկական սփյուռքն այսօր շարունակում է ակտիվ մասնակցություն ունենալ երկրի հասարակական, տնտեսական, մշակութային կյանքում։ «Դժվար է գերագնահատել այս ստեղծարար աշխատանքում հայ ժողովրդի ներկայացուցիչներին միավորող Ռուսաստանի հայերի միության, այլ հասարակական կառույցների դերը», — ավելացրել է նա։

Լավրովն ընդգծել է, որ աստիճանաբար երկրների միջև զարգանում է քաղաքական երկխոսությունը, խորհրդարանական կապերը, գործում են տնտեսական և ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովները, միջխորհրդարանական հանձնաժողովը։

Министр иностранных дел РФ Сергей Лавров - Sputnik Արմենիա
Ղարաբաղի հարցով բանակցությունների արդյունքները կախված են կողմերի քաղաքական կամքից

«1997 թվականի օգոստոսի 29-ի բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի և 2000 թվականի սեպտեմբերի 26-ի դաշնակցային փոխգործակցության հռչակագրի վրա հիմնվելով` դաշնակցային և ռազմավարական գործընկերության հարաբերությունները երկու պետությունների միջև իսկապես համընդգրկուն բնույթ են կրում», — ասել է նա։

Երկու երկրներին միավորում է վաղեմի բարեկամությունը։ «Մենք հպարտանալու առիթներ ունենք։ Վերջին 25 տարիների ընթացքում մեզ հաջողվել է բազմապատկել ժառանգություն ստացած ռուս-հայկական բարեկամության անգին կապիտալը` միջպետական փոխգործակցությունը որակապես նոր մակարդակի հանել, տպավորիչ արդյունքների հասնել համատեղ ջանքերի առանցքային ուղղություններով», — շարունակել է նա։

Երկկողմ հարաբերությունների կարևոր բաղկացուցիչ է նաև տնտեսական փոխգործակցությունը։ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն անցյալ տարի աճել է վեց տոկոսով` անկախ համաշխարհային տնտեսության մեջ առկա մրրկայնության, ասում է Լավրովը։

«Մեզ բաժին է հասնում արտասահմանյան բոլոր ներդրումների կեսը` շուրջ 3 մլրդ դոլար։ Հանրապետությունում գործում են ռուսական մասնակցությամբ մոտ 2000 ձեռնարկություն։ Անկախ համաշխարհային տնտեսության մեջ առկա մրրկայնությունից, անցյալ տարի ապրանքաշրջանառությունը աճել է վեց անգամ` հասնելով 1.34 մլրդ դոլարի, այդ թվում ռուսական շուկա հայկական գյուղմթերքի մատակարարման ավելացման հաշվին», — ասաց նա։

Ռուսաստանի ԱԳն ղեկավարը նշել է, որ հեռանկարային նախագծերի իրականացման և փոխգործակցության հետագա զարգացմանը կոչված են աջակցելու հունվարի 24-ին Մոսկվայում երկու երկրների կառավարությունների ղեկավարների բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նախարարի խոսքով` «նոր հորիզոններ են բացվել ԵվրԱզԷՍ-ին Հայաստանի անդամակցությունից հետո»։

Русская версия

Լրահոս
0