Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ՀՀԿ-ի հաղթանակի առիթով

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցОфициальный визит президента РФ В. Путина в Армению
Официальный визит президента РФ В. Путина в Армению - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին` ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի առիթով։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. ՀՀ nախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հեռագրում ասվում է.

«Հարգելի՛ Սերժ Ազատի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանում կայացած Ազգային ժողովի ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ:

ПРЕЗИДЕНТ СЕРЖ САРГСЯН ПРИНЯЛ ДЕЛЕГАЦИЮ НАБЛЮДАТЕЛЬСКОЙ МИССИИ СНГ - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՊՀ դիտորդներին

Ժողովրդական քվեարկության արդյունքները լիովին հաստատեցին այն բարձր վստահությունը, որն անձամբ Դուք և Ձեր գլխավորած կուսակցությունը վայելում են Հայաստանի քաղաքացիների շրջանում: Դա նաև սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված արդիական խնդիրների լուծման, Հայաստանի ազգային շահերի պաշտպանության հարցում Ձեր վաստակի ընդունումն է:

Վստահ եմ, որ նոր կազմով Ազգային ժողովի գործունեությունը նպաստելու է մեր երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը:

Օգտվում եմ առիթից, որպեսզի Ձեզ և Ձեր զինակիցներին մաղթեմ նոր հաջողություններ, իսկ Հայաստանի եղբայրական ժողովրդին` բարեկեցություն և բարգավաճում»,-ասված է ՌԴ նախագահի շնորհավորական հեռագրում»:

Լրահոս
0