Շարմազանով. «ՀՀԿ-ն ընտրական մարաթոնի առաջամարտիկն է»

© Photo : Photolure / Эдуард Шармазанов
Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ՀՀԿ-ն կառավարություն կազմելու բոլոր շանսերն ունի։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. ՀՀԿ-ն ունի նոր կառավարություն ձևավորելու բոլոր շանսերը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«Անկախ նրանից, թե քանի դաշինք ու կուսակցություն կլինի, ժողովրդավարության հաղթանակը ՀՀ-ում անքննելի փաստ է, բազմակարծության ու պառլամենտարիզմի զարգացման ճանապարհով է գնում Հայաստանը»,- ասաց նա:

Շարմազանովը նշեց, որ քվեարկության վերաբերյալ առաջին տվյալները ստանում են, բայց չի ցանկանում շտապել, ամեն դեպքում «տենդենցը բավական դրական է ՀՀԿ-ի համար»:

«Կան էքզիթ փոլի տվյալները, և անվիճելի է, որ ՀՀԿ-ն ընտրական մարաթոնի առաջամարտիկն է»,-հայտարարեց նա:

Выборы в НС РА. Голосование - Sputnik Արմենիա
ՀՀԿ–ն հաղթում է. ԿԸՀ–ն նոր տվյալներ հրապարակեց

Շարմազանովը բոլորին հորդորեց մի կողմ դնել նեղ անձնական, կուսակցական շահը և առաջնորդվել Հայաստանի Հանրապետության շահով:

Exit poll հարցման արդյունքների համաձայն` Հայաստանի խորհրդարան են անցնում չորս կուսակցություն` ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք»-ն ու ՀՅԴ-ն։ Հարցման տվյալներով` երկրորդ տեղում է «Ծառուկյան» դաշինքը, երրորդ տեղում` «Ելք»-ը, չորրորդում` ՀՅԴ-ն։ 19 130 ընտրողների շարքում հարցումն անցկացրել են 300 սոցիոլոգներ։

Լրահոս
0