Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Գործատուի ապօրինի որոշումներից պաշտպանվելու համար մի կառույցը բավարար չէ

© Sputnik / Aram Nersesyan / Тигран Саруханян
Тигран Саруханян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գործատուի որոշումը վիճարկող աշխատողը, Առողջապահության պետական տեսչություն դիմելուց զատ, պետք է նաև դատարան դիմի: Նման խորհուրդ է տալիս իրավաբանը:
Տիգրան Սարուխանյան

Աշխատանքի ազատված աշխատողը, եթե փորձի գործատուի որոշումը վիճարկել Առողջապահության պետական տեսչությունում, որը աշխատանքային նորմերի նկատմամբ հսկողություն իրականացնող միակ պետական մարմինն է, կարող է զրկվել դատարան դիմելու իրավունքից:

Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի «Իրավունքը ուժ է» հաղորդաշարի եթերում ասել է իրավաբան Տիգրան Սարուխանյանը: Նրա խոսքով` աշխատանքի իրավունքը դատական կարգով վիճարկելու համար օրենքով սահմանված է 2-ամսյա ժամկետ:

Ուստի եթե քաղաքացին սպասի տեսչության պատասխանին և զուգահեռ չդիմի դատարան, կարող է բաց թողնել այդ ժամկետը:

Լրահոս
0