00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սանկտ Պետերբուրգի բնակիչ. «Հայկական հյուպատոսարանի մոտ իրավիճակը հանգիստ է»

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցВ московском метро усилили меры безопасности
В московском метро усилили меры безопасности - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բնիկ պետերբուրգցի Եվգենի Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ է կատարվում Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության շենքի մոտ:

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունից մի քանի ժամ անց Հայաստանի հյուպատոսության շենքի մոտ սովորական իրավիճակ է: Մեր հայրենակիցներից մեկը՝ Սանկտ Պետերբուրգի բնակիչ Եվգենի Մարգարյանն ապրում է հյուպատասարանի մոտ և ասում է, որ մարդկանց կուտակումներ չկան:

«Ես հիմա պատուհանի մոտ եմ: Շենքի մուտքի դիմաց ոչ ոք չկա: Միայն հյուպատոսարանի մեքենան է, ու վերջ»,- ասաց Մարգարյանը:

Նրա խոսքով՝ քաղաքային հեռուստաընկերություններից երկուսը հաղորդել են, որ տուժածների թվում նաև հայեր կան:

«Ինձ զարմացրեց, որ զոհերի քանակի վերաբերյալ հստակ տեղեկություն դեռ չկա, բայց նշվում է տուժածների ազգային պատկանելությունը: Այդ հանգամանքը ոչ միայն զարմացրեց ինձ, այլև անհանգստացրեց»,- ասաց նա:

Մարգարյանը հայտնեց նաև, որ հայկական ազգանուններ չեն նշվում, բայց ՀՀ արտգործնախարարությունը և Հայաստանի հյուպատոսարանը տեղեկություն են հրապարակել այն մասին, որ տուժածների մեջ հայեր կան:

Русская версия

Լրահոս
0