Ականատեսը պատմում է պետերբուրգյան մետրոյի պայթյունի մասին

© Sputnik / После взрыва в метро Санкт-Петербурга
После взрыва в метро Санкт-Петербурга - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունի ականատեսներից մեկը որոշ մանրամասներ է պատմել Sputnik–ին։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյունի ժամանակ Եկատերինա Սերգեևան «կապույտ» ճյուղի վագոնով «Նևսկի պրոսպեկտ» կայարան էր մեկնում։

СПУТНИК_Теракт в питерском метро - Sputnik Արմենիա
Կադրեր` Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյունի վայրից

Նրա խոսքով` գնացքը մոտավորապես կես ժամով կանգնեցրին, վագոնում գտնվող մարդին չէին հասկանում` ինչ է կատարվում։

«Մեզ ասացին, որ բոլոր ելքերն ու մուտքերն արգելափակվել են։ Որոշ ժամանակ անց մեզ հետ կապ հաստատեց օպերատորը և խնդրեց բացել լուսամուտները, որպեսզի վագոններում օդ խաղա», — նշեց Սերգեևան։

Ըստ նրա` որոշ ժամանակ անց գնացքը շարժվեց, և ուղևորներին հասցրին կայարան։

«Մարդիկ սկսեցին դուրս վազել։ Սարսափելի ծուխ էր, բոլորը փաթաթվել էին շարֆերով։ Հետո ես հայտնվեցի դրսում», — պատմեց ականատեսը։

Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ իրավիճակ է քաղաքում, Սերգեևան նշեց, որ կենտրոնում շրջում են ոստիկանության աշխատակիցները, շտապօգնության և հրշեջ մեքենաները, «մարդիկ տեղաշարժվում են տաքսիներով, բոլորը մտահոգված են»։

Русская версия

Լրահոս
0