00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շառլ Ազնավուրի գաղտնիքն ու նոր հրապուրանքը

© Sputnik / Asatur YesayantsШарль Азнавур. Концерт в Ереване
Шарль Азнавур. Концерт в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը ապրիլի 5-ին Մոսկվայում կներկայացնի «Հավերժ սեր» ծրագիրը։ Համերգից առաջ հրավիրված ասուլիսի ժամանակ նա խոսել է ռուսերեն սովորելու, սիրո, երաժշտության, իր արվեստի ու Հայոց ցեղասպանության մասին։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Լեգենդար արտիստ Շառլ Ազնավուրը չի կորցնում եռանդը, նա ամեն օր երգեր է գրում և չի թաքցնում իր երկարակեցության գաղտնիքը։

«Ձեր երկարակեցության գաղտնիքը գուցե հայկական կոնյակի մե՞ջ է»,- Մոսկվայում հրավիրված ասուլիսի ժամանակ հարցրեց լրագրողներից մեկը։

«Իմ գաղտնիքն էնտուզիազմն է ու աշխատանքը։ Ես ինձ մոտ միշտ մի փոքրիկ ճամպրուկ եմ պահում, որի մեջ ամեն ինչ տեղավորում եմ, որպեսզի ինձ պետք եղածն ունենամ ձեռքիս տակ»,- ասաց Ազնավուրը։

Ազնավուրն ու ռուսերենը

Հայտնի երգիչը հրապուրվել է ռուսերենով և որոշել է անպայման տիրապետել այդ լեզվին։

«Ես որոշել եմ ռուսերեն սովորել։ Արդեն կարողանում եմ կարդալ։ Բավական երկար ժամանակ պետք եղավ ռուսերեն սովորելու համար»,- ասաց Ազնավուրը։

Նա նշեց, որ մեծացել է ռուսախոս ընտանիքում, բայց ժամանակին լեզուն չի սովորել, որովհետև ինքն ու քույրը ստիպված են եղել ֆրանսերեն սովորեցնել իրենց ծնողներին։

Шарль Азнавур - Sputnik Արմենիա
Շառլ Ազնավուրը` ԱԺ ընտրությունների մասին

«Ռուսերենը միշտ էլ հարազատ է եղել մեզ։ Հայրս ռուսերեն տառերով էր ստորագրում»,- ասել է Ազնավուրը` ավելացնելով, որ փողոցում քայլելիս կարդում է գովազդների, վահանակների վրա գրվածները և այդպես է ամրապնդում իր սովորածը։

«Ժամանակին ես գումարի պատճառով չեմ սովորել ոչ վարժարանում, ոչ համալսարանում, և իմ դպրոցը փողոցն է եղել»,- նշել է արտիստը։

Հայոց ցեղասպանութան մասին

Ֆրանսահայ երգիչը համոզված է, որ կարիերայի հասնելու համար կարևոր է ոչ թե ձայնը, այլ` երգը։ Նա պատմել է Հայոց ցեղասպանությանը նվիրված Ils sont tombés երգի մասին։

«Թուրք գործընկերներս ասում էին, որ ես կարող եմ գրել Հոլոքոստի մասին, բայց ես համապատասխան բառեր էի փնտրում։ Կարևորը ճիշտ բառեր գտնելն է, ու ես գտել եմ։ Այն ինչ անում է մարդը մարդուն, կենդանին կենդանուն չի անում»,- ասել է Ազնավուրը։

Կարիերային հրաժեշտ տալու մասին

Հայտնի երգիչն ավելի քան 1400 երգ է գրել և այսօր էլ շարունակում է ստեղծագործել։

«Ես գրեթե ամեն օր երգ եմ գրում, գրածներիցս շատերը պատռում եմ, որովհետև գրելու առաջին օրը թվում է, թե ամեն ինչ կարգին, բայց հետո կարդալուց հետո թերություններ եմ գտնում։ Ես իմ առաջին քննադատն եմ»,- ասել է նա։

92-ամյա Ազնավուրը կարիերային հրաժեշտ տալու մտադրություն չունի։

«Իմ կարիերայի սկզբում ինձ ամեն ինչ ասել են, որ ես արտաքին չունեմ, ձայն չունեմ, բայց ես հասել եմ նրան, ինչ ունեմ այսօր։ Կարիերան ավարտելու հարց երբեք չի եղել։ Մի անգամ խոսում էինք կնոջս հետ,  ասաց` քո տարիքում երևի պետք է դադար տալ։ Ես ասացի` եթե չերգեմ, կմեռնեմ»,- ասել է Ազնավուրը։

Նա նշել է, որ իր երգերում ներկայացնում է մարդկային բոլոր ապրումները, ջանում է խոսել բոլոր նրանց մասին, ովքեր բարդ իրավիճակում են։

Լրահոս
0