00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունները կշարունակեն գործակցել

© Sputnik / Дмитрий Донской / Անցնել մեդիապահոցФлаги государств - членов СНГ
Флаги государств - членов СНГ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում:

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. ԱՊՀ մասնակից-պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել համագործակցությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության մամուլի բյուրոն:

Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել հետախուզական գործունեության հարցերին առնչվող Մոսկվայում տեղի ունեցած հերթական նիստի արդյունքում: Նիստն անցկացվել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի նախագահությամբ:

Նիստը, որը նվիրված էր Ալմա Աթայում «ԱՊՀ մասնակից-երկրների պետական անվտանգության մարմինների հետախուզական ծառայությունների համագործակցության հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի ստորագրման 25-ամյակին, սկսվեց մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչության հետևանքով զոհվածների, որից հետո Նարիշկինն ընթերցեց ՌԴ նախագահի ողջույնի խոսքը ֆորումի մասնակիցներին:

Саркис Григорян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Արաբագետ. Տեռորը ձեռնարկվում է կարևոր դերակատարում ունեցող երկրներում

«Մասնակիցները ընդգծեցին 25 տարի առաջ ստորագրած համաձայնագրի պատմական նշանակությունը: Համաձայնագրում նախանշված բազմակողմանի գործընկերության սկզբունքները թույլ են տալիս ամրապնդել ԱՊՀ դրական ինտեգրացիոն միտումներն ընդհանուր առմամբ: Փոխգործակցության հաջող համատեղ փորձը միջպետական հարաբերությունների այնպիսի նուրբ բնագավառում, ինչպիսին հետախուզությունն է, անդրադառնում է փոխադարձ վստահության ընդհանուր մակարդակի բարձրացման վրա: Ալմա Աթայում ստորագրած համաձայնագրի զարգացումն ու դրույթների կատարելագործումը դարձան միջպետական հարաբերությունների անբաժան տարր, ԱՊՀ մասնակից-երկրների անվտանգության ապահովման վստահելի գործիք»,- նշել են մամուլի բյուրոյում:

Վերջնական հուշագրում նիստի մասնակիցները հաստատել են իրենց մտադրությունը՝ շարունակել բազմակողմանի համագործակցությունը խորհրդակցության շրջանակներում:

«Որպես հիմնական սպառնալիք, որն առնչվում է ԱՊՀ բոլոր մասնակից-երկրների կենսական շահերի հետ, նշվել է միջազգային ահաբեկչությունը, կրոնական և քաղաքական ծայրահեղականությունը»,- ընդգծվել է նիստում:

Նիստի բացմանը ներկա են եղել ԱՊԿ գործադիր քարտուղար Ս.Լեբեդևը, ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱԴԾ առաջին փոխտնօրեն Ս. Սմիրնովը: Ֆորումի մասնակիցների թվում էին նաև Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ:

Руссая версия

Լրահոս
0