00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետներ․ Հայաստանի ընտրություններն անակնկալներ չմատուցեցին

© Sputnik / Asatur YesayantsВыборы в НС РА. Голосование. Выборы
Выборы в НС РА. Голосование. Выборы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը մեծ դեր ունեցավ իշխող Հանրապետական կուսակցության վարկանիշի բարձրացման հարցում, փորձագետները կարծում են, որ հենց դա էլ նպաստեց հանրապետականների հաղթանակին։

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անակնկալ չէին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց վերլուծաբան և քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Ընտրություններից առաջ շատերն արդեն կանխատեսել էին, որ նոր խորհրդարան կանցնի չորս-հինգ կուսակցություն։ Դիտարկվել էր նաև վեց կուսակցության տարբերակը, բայց միայն այն դեպքում, եթե «Ծառուկյան» դաշինքը շատ քվեներ չհավաքեր, սակայն վերջինը կլանեց ընդդիմադիր կուսակցությունների քվեները», —նշեց նա։

Փորձագետի խոսքով՝ քվեների մոտ 50 տոկոս հավաքած Հանրապետական կուսակցությունը լիովին կարող է կայուն մեծամասնություն կազմել խորհդարանում։

© Sputnik / Asatur YesayantsՎիգեն Հակոբյան
Виген Акопян  - Sputnik Արմենիա
Վիգեն Հակոբյան

«Երկրորդ տեղում, ինչպես և կանխատեսվում էր, «Ծառուկյան» դաշինքն է, որը ստացել է ընտրողների քվեների մոտ 30%-ը։ Երրորդ տեղը զբաղեցրեց ընդդիմադիր «Ելք» դաշինքը, որը կազմված է երեք կուսակցությունից։ Դա համեմատաբար նոր քաղաքական ուժ է, որը բավական հաջող քարոզարշավ անցկացրեց։ Այդ արդյունքը նույնպես կանխատեսելի էր, քանի որ կարծիք կար, որ հենց «ԵԼՔ»-ը կդառնա այն ուժը, որը էական դեր կխաղա խորրհրդարանում։ Ազգային ժողով է անցել նաև ՀՅԴ-ն, որն իշխող կուսակցության կոալիցիոն գործընկերն է», — ասաց քաղտեխնոկոգը։

Նա նշեց, որ արդեն կարելի է արձանագրել, որ հանրապետականներն առանց ՀՅԴ-ի օգության էլ կարող են նոր կառավարություն ստեղծել, բայց քանի որ այդ երկու կուսակցությունները կապված են կոալիցիոն գործընկերության մասին երկարատև քաղաքական պայմանագրով, նրանք, ամենայն հավանականությամբ, նորից կոալիցիոն կառավարություն կձևավորեն և նոր խորհրդարանում կստանան ձայների 61-62 տոկոսը։

Тигран Мукучян - Sputnik Արմենիա
Խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալները. ԱԺ–ում կհայտնվեն 9 ուժերից 4–ը

«Հենց այդ ուժերն էլ կկազմեն կայում մեծամասնություն, իսկ նոր սահմանադրության համաձայն դա պարտադիր է։ Ծառուկյանի կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, կմնա ընդդիմադիր, բայց դժվար թե կոալիցիա կազմի «Ելք» դաշինքի հետ, քանի որ այդ քաղաքական ուժերը բացարձակապես տարբեր նպատակներ ունեն», — ընդգծեց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ անակնկալ էր այն, որ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդը» չհաղթահարեց հինգ տոկոսանոց անցողիկ շեմը։

«Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը միշտ իշխանամետ է համարվել, թեև ընդդիմադիր գաղափարներ է առաջ քաշում։ Ինչևէ, «Հայկական վերածնունդ» կուսակցության՝ խորհրդարան չանցնելը շատերին գոհացրեց։ Եվս մեկ հետաքրքիր փաստ․ գլխավոր արևմտամետ կուսակցությունը՝ «Ազատ դեմոկրատները», հավաքեց չափազանց քիչ քվեներ, չնայած ընդունված կարծիք կա, որ հայկական ընտրազանգվածի 20-25%-ն արևմտամետ տրամադրություններ ունի», — նշեց քաղտեխնոլոգը։

Հակոբյանի կարծիքով՝ այդ ընտրազանգվածի մի մասն իր քվեն տվել է «Ելքին», որը քիչ, բայց կրկին արևմտամետ ուղղվածություն ունի, մյուս մասն էլ՝ Հանրապետականին:

«Ամենայն հավանականությամբ այստեղ մեծ դեր խաղաց հանրապետական վարչապետ Կարեն Կարապետյանի դեմոկրատական իմիջը։ Ողջ քարոզարշավը նա անցկացրեց «արևմտյան ոգով»», — ընդգծեց Հակոբյանը։

© SputnikԱլեքսեյ Մարտինով
Алексей Мартынов - Sputnik Արմենիա
Ալեքսեյ Մարտինով

Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը նույնպես կարծում է, որ ընտրությունների արդյունքը կանխատեսելի էր:

«Ընդհանուր առմամբ մենք տեսնում ենք այն, ինչը կանխատեսվում էր։ Կարևոր է ընդգծել նոր վարչապետի դերը, որը կարճ ժամանակահատվածում կարողացավ լուրջ ներդրում ունենալ իշխող կուսակցության հաջողության գործում։ Սակայն ես կարծում եմ, որ նա «արևմտամետ» չէ։ Ավելի շուտ քաղաքական նոր տեխնոլոգիաներ կիրառվեցին, որոք ոճական առումով չէին զիջում ժամանակակից արևմտյան տեխնոլոգիաներին», — ասաց նա։

Ըստ ԿԸՀ-ի նախնական տվյալների՝ իշխող Հանրապետական կուսակցությունը ստացել է 49,12% (771 247 քվե), "Ծառուկյան" դաշինքը ՝ 27,32% (428 965), ՀՅԴ-ն՝ 6,57% (103 173), «Ելք» դաշինքը՝ 7,77% (122 049), «Հայկական վերածնունդ» կուսակցությունը՝ 3,71% (58 277), "Օհանյան — Րաֆֆի — Օհանյան" դաշինքը՝ 2,7% (32 504), «Կոնգրես — ՀԺԿ» դաշինքը ՝ 1,65% (25 975), «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ 0,94% (14 746), Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 0,75% (11 745 քվե)։

Русская версия

Լրահոս
0