Ֆրանսիայում փորձել են հրդեհել հայկական եկեղեցին

© ARMENPRESS / Армянская евангелистская церковь во Франции
Армянская евангелистская церковь во Франции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ֆրանսիայում անհայտ անձինք փորձել են հրդեհել Հայ առաքելական եկեղեցու շենքը: Այս մասին հայտնում է հայկական Armenian Weekly կայքը:

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում անհայտ անձինք փորձել են հրդեհել Հայ առաքելական եկեղեցու շենքը: Այս մասին տեղեկացնում է հայկական Armenian Weekly կայքը:

Կայքը հայտնում է, որ չարագործներն ապրիլի 2-ի վաղ առավոտյան այրել են եկեղեցու հարևանությամբ գտնվող աղբամանները, որտեղից կրակը հասել է եկեղեցու մուտքին: Եկեղեցու հոգևոր հովիվ Ժիլբեր Լևոնյանն ու նրա կինը, որոնք բնակվում են շենքի առաջին հարկում, չեն տուժել:

Դեպքի վայր հասած հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը:

Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը դատապարտել է հարձակումը:

Կայքը նշում է, որ միջադեպը տարվա ընթացքում գրանցված արդեն երրորդ դեպքն է: Մի քանի օր առաջ էլ անհայտ անձինք քարեր էին նետել եկեղեցու ուղղությամբ:

Русская версия

Լրահոս
0