00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պոլոսկովա. Լատինական Ամերիկայի հայերի ներուժը չի օգտագործվում

© Sputnik / Asatur YesayantsПлощадь Республики. Ереван
Площадь Республики. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սփյուռքի հետ աշխատանքին ուղղված պետական ծրագրերի իրականացման հարցում Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցությունը կարող է բավականին արդյունավետ լինել, կարծում է քաղաքական գիտությունների դոկտոր, Շիֆերսի ինստիտուտի փոխտնօրեն Տատյանա Պոլոսկովան։

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Լատինական Ամերիկայի հայերը Ռուսաստանն ընկալում են այնպես, ինչպես ժամանակին Խորհրդային Միությունը, Sputnik Արմենիային ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, Շիֆերսի ինստիտուտի փոխտնօրեն Տատյանա Պոլոսկովան։ Որպես ռուսական սփյուռքի խնդիրներով զբաղվող հիմնադրամի ղեկավար, Լատինական Ամերիկայի երկրներում աշխատելու տարիներին նա ստիպված էր շփվել տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ հայկական սփյուռքի։

Киликийский Католикос Армянской Апостольской церкви Арам I Кешишян у развалин церкви в Алеппо - Sputnik Արմենիա
Հալեպի հայերը` ռուս թղթակցի աչքերով

Պոլոսկովայի գլխավորած հիմնադրամի անցկացրած գրեթե բոլոր մշակութային միջոցառումների ընթացքում Արգենտինայում կամ Ուրուգվայում, ներկա էին հայ համայնքի ներկայացուցիչներ։ Նրանք բավականին ակտիվ մասնակցություն էին ունենում այդ միջոցառումների նախապատրաստման գործում, օգնում էին, և այդ օգնությունը բավականին լուրջ էր։

«Եթե մեզ` Ռուսաստանին, հաջողվեր մեր սփյուռքի ներկայացուցիչների հետ նման կապ հաստատել, ինչպես հայերը, ամեն ինչ կատարյալ կլիներ։ Ցավոք, այդպես չի ստացվում, և դա իր պատճառներն ունի»,- ասաց մեր զրուցակիցը։

Ընդ որում, փորձագետը կարծիք հայտնեց, որ Լատինական Ամերիկայի հայ համայնքի ներուժը ավելի մեծ է, քան պատկերացնում են Հայաստանում։

Ընդունված է համարել, որ պատմական հայրենիքին իրական աջակցություն կարող են ցուցաբերել Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի հայ համայնքները… Իսկ նույն Արգենտինայի կամ Ուրուգվայի հայերի ներուժը, կարելի է ասել, պահանջված չէ։

«Երբ զբոսնում ես, ասենք, Բուենոս Այրեսի փողոցներով, ապա արտաքնապես բավական դժվար է որոշել, թե որտեղ ես գտնվում։ Մարդկանց մեծամասնությունը նույն ձևն ունեն։ Չի բացառվում, որ դա «հայու գենի» ազդեցությունն է… Իսկ հայերն այստեղ, իսկապես, շատ են։ Եվ նրանք ներկայացված են քաղաքական շրջանակներում, մշակութային և գործարար ոլորտներում»,- ասաց Պոլոսկովան։

Նրա կարծիքով` Հայաստանը հրաշալի շանսեր ունի Լատինական Ամերիկայի երկրների հայ համայնքների հետ հարաբերությունների զարգացման և խորացման համար։ Այդ հարցում պետության պրագմատիկ մոտեցումը կարող է արդյունավետ լինել` նպաստել համայնքի ներկայացուցիչների ազդեցության շրջանակի ընդլայնմանը։
Մեր զրուցակիցը կարծում է, որ այս համատեքստում մեծ է Հայաստանի և Ռուսաստանի գործակցության ներուժը։

© Sputnik / Arpi Beglaryan Տատյանա Պոլոսկովա
Татьяна Полоскова в гостях у радио Sputnik Армения  - Sputnik Արմենիա
Տատյանա Պոլոսկովա

«Ավելի կոնկրետ` հայ համայնքը հայկական պետության հետ համատեղ կարող էր սերտ հակազդել նույն Ռուսաստանի հետ այն «համայնքային» պետական ծրագրերի շրջանակներում, որոնք նա ծրագրում և իրականացնում է Լատինական Ամերիկայի երկրներում»,- ասաց Պոլոսկովան։

Նրա խոսքով` հայ համայնքը հարավամերիկյան այդ երկրներում կապ ունի նաև ռուսական դեսպանատան հետ և այլ պետական ռուսական կազմակերպությունների, որոնք Հարավային Ամերիկայում ռուսական պետական ծրագրեր են իրականացնում։ Հենց այդ ծրագրերի շնորհիվ է Ռուսաստանն իր հարաբերությունները կառուցում ռուսական սփյուռքի հետ։

Русская версия

Լրահոս
0