Սանկտ Պետերբուրգի պայթյունից տուժածների ցանկը հրապարակվել է

© Sputnik / Виктория Виатрис /  / Անցնել մեդիապահոցВзрыв в метро в Санкт-Петербурге
Взрыв в метро в Санкт-Петербурге - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սանկտ Պետերբուրգի մետրոյի ահաբեկչությունից տուժածների ցանկում հայ չկա, կա մեկ ադրբեջանցի։

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին տեղի ունեցած ահաբեկչական պայթյունից տուժածների և քաղաքի բուժհաստատություններ տեղափոխվածների անվանացանկը:

Взрыв в метро Санкт-Петербурга - Sputnik Արմենիա
Հայուհու ընտանիքը Սանկտ Պետերբուրգի ահաբեկչությունից փրկվել է մայրական բնազդի շնորհիվ

Ըստ նախնական տվյալների՝ նրանց թվում ազգությամբ հայ չկա:

«Ռիա Նովոստին» հայտնում է, որ Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենն ահաբեկչությունից հետո այսօր առավոտյան աշխատանքը վերսկսել է ամբողջական ծավալով:

«Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենն առավոտից սկսել է աշխատել բոլոր ուղղություններով»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում պայթյունը որոտացել էր ապրիլի 3-ին, ժամը 15:35-ին «Տենխնոլոգիական ինստիտուտ» և «Սենայի հրապարակ» կայարանի մոտ։ Ըստ նախնական տվյալների՝ զոհվել է 11, տուժել ավելի քան 50 մարդ: Պայթուցիկ սարքերի հզորությունը տրոտիլային համարժեքով մոտ 200-300 գրամ է եղել։

Լրահոս
0