00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական McDonald's–ը կմասնակցի միջազգային մրցույթի

© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցМакдоналдс
Макдоналдс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում McDonald's արագ սննդի ցանցի առաջին ռեստորանի շինարարությունը կմեկնարկի այս տարի։ Նախագծի նախաձեռնող, վրացի գործարար Թեմուր Չկոնիան արդեն Երևանում հարմար մի քանի վայր է գտել։ Վերջնական որոշումը կկայացվի մինչև մայիսի վերջ։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik, Լաուրա Սարգսյան. McDonald's արագ սննդի կետի առաջին երկհարկանի ռեստորանը Երևանում կկառուցվի այս տարի, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց վրացի գործարար Թեմուր Չկոնիան։

«Մենք ուսումնասիրեցինք մեզ առաջարկած յուրաքանչյուր հողակտոր։ Երևանում առաջին McDonald's բացելու համար լավագույն վայրը ձեր մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող գլխավոր հրապարակի այգին է»,- ասաց Չկոնիան։

Фестиваль традиционной кухни и ремёсел Сюникские традиции. Горис - Sputnik Արմենիա
National Geographic. Երևանի ռեստորանները գտածո են «ուտողների» համար

Տարածքի վերջնական ընտրությունը գործարարը կանի մինչև ընթացիկ տարվա մայիսի վերջ։ Ռեստորանը պետք է երկհարկանի լինի։ Բացի այդ, այն, անպայման, պետք է տեղակայված լինի պատվավոր վայրում, քանի որ McDonald's ցանցի ռեստորանները մասնակցում են ամենամյա միջազգային մրցույթի, որի արդյունքներով ընտրում են լավագույն «նորեկին»։ Չկոնիան մտադիր է Հայաստանում արագ սննդի յոթ կետ բացել։
Ներկա պահին նախագիծը գտնվում է իրականացման փուլում։

Ռեստորանի շինարարության համար անհրաժեշտ է 1500 քմ մակերես ունեցող տարածք։ Նախագծի շինարարությունը կհաստատեն, երբ կընտրվի համապատասխան տարածքը։ Չկոնիան խոստանում է առաջին ռեստորանը բացել կարճ ժամանակում` ընդամենը կես տարվա ընթացքում։ Երևանում բացվող շինության վրա աշխատելու են McDonald's-ի լավագույն մասնագետները։

McDonald's-ի Վրաստանում գտնվող դուստր ձեռնարկությունը Թբիլիսիում մարտի վերջին լոգիստիկայի կենտրոն է բացել Հարավային կովկասում արագ սննդի կետի ռեստորանների սպասարկման համար։ Չկոնիան հայտնեց, որ ընկերության ներկայացուցիչներն առանձին քննարկել են Երևանում արագ սննդի կետի բացման հարցը։ Այդ հարցը որոշվում էր Օռլանդոյում (ԱՄՆ, Ֆլորիդայի նահանգ) McDonald's ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակներում։

Ավելի վաղ վրացի գործարարը հայտնել էր, որ մտադիր է McDonald's բացել նաև Հայաստանի մյուս քաղաքներում։
Թբիլիսիում հայտնի ցանցի առաջին ռեստորանը Թեմուր Չկոնիան բացեց 90-ականներին։ Այժմ Վրաստանում աշխատում է McDonald's արագ սննդի մի քանի կետ։ Բացի այդ, գործարարը նաև Վրաստանում Coca-Cola-ի գործարանի և մի շարք այլ ձեռնարկությունների սեփականատերն է։

Русская версия

Լրահոս
0