00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միջնորդները հուսով են, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կվերսկսեն բանակցությունները

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցОфициальный представитель министерства иностранных дел РФ Мария Захарова
Официальный представитель министерства иностранных дел РФ Мария Захарова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հույս ունեն, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կվերադառնան բանակցային սեղանի մոտ ու կվերսկսեն երկխոսությունը, որն ուղղված է կայուն կարգավորում ապահովելուն։ Այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիշեցրել է, որ այսօր՝ ապրիլի 5-ին, ուղիղ մեկ տարի է լրանում այն օրից, երբ Մոսկվայում պայմանավորվածություն ձեռք բերվեց ղարաբաղյան հակամարտության գոտում շփման գծում լայնածավալ մարտական գործողությունները դադարեցնելու մասին։

«Դա 1994-ին կնքված հրադադարի մասին համաձայնագրի ամենալուրջ խախտումն էր։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների, միջազգային կազմակերպությունների կողմից ձեռնարկվել են ակտիվ ջանքեր, որոնք ուղղված են հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ու խաղաղ գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը»,-ասել է Զախարովան։

Ըստ նրա` այս թեմային են նվիրված եղել ղարաբաղյան կարգավորման շուրջ գագաթնաժողովները, որոնք անցկացվել են 2016-ին Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում։ Այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է բոլոր մակարդակների վրա։

«Մենք հույս ունենք, որ կողմերը կվերադառնան բանակցային սեղանի շուրջ ու կվերականգնեն երկխոսությունը, որը ուղղված է կայուն կարգավորման ապահովմանը»,- ասել է Զախարովան։

ԱՐՅՈՒՆՈՏ ԱՊՐԻԼԸ - Sputnik Արմենիա
Արյունոտ ապրիլը

Ղարաբաղյան հակամարտությունը սրվել է 2016 թվականի ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարել էր, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարել էր, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։

Русская версия

Լրահոս
0