ԱԻՆ–ը շարունակում է անօդաչու թռչող սարքերի կիրառման ծրագիրը

© MES / Дрон ВС РА
Дрон ВС РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ապրիլի 5-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ սելավավտանգ հատվածների և սողանքային գոտիների ուսումնասիրության արդյունքների քննարկումը:

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. ՀՀ ԱԻՆ-ը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի հետ համատեղ՝ «DG ECHO» ծրագրի ֆինանսավորմամբ, Սյունիքի մարզի Կապան քաղաքային համայնքում իրականացրել է սելավավտանգ հատվածների և սողանքային գոտիների ուսումնասիրություն: Ուսումնասիրությունն իրականացվել է «Համայնքային դիմակայունության և բնապահպանական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության կարողությունների զարգացման» ծրագրի շրջանակում և նպատակ ունի բացահայտել ու մոդելավորել ռիսկերը տեղանքի սելավավտանգ հատվածներում:

Անօդաչու թռչող սարքերի կիրառումն ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների հետ համատեղ ապահովել են Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի մասնագետները:

Համալսարանի ռեկտոր, գեներալ-մայոր Դանիել Բալայանը ներկայացրեց ստացված արդյունքները, առաջարկեց հետագա համագործակցության մի քանի անելիքներ:

Կատարված աշխատանքները հնարավորություն են տալիս կազմել սելավավտանգ տարածքների և սելավատարերի ողջ երկայնքի մոդելավորում, տեսնել պոչամբարների պատվարների հնարավոր փլուզման հետևանքները, հետևել սողանքային վտանգավոր գոտիների զարգացմանը և հստակեցնել արտակարգ իրավիճակներում փրկարարական ուժերի ճիշտ տեղաբաշխումը:

Հայ փրկարարների ուսումնավարժությունը` նվիրված Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան - Sputnik Արմենիա
ԱԻՆ աշխատակիցները վարժանքի ժամանակ փրկեցին ուսանողներին

Նախարար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով անօդաչու թռչող սարքերի կիրառմանը արտակարգ իրավիճակներում, շեշտեց, որ ավիացիոն համալսարանի հետ համագործակցությունն ամուր է ու ստացված.

«Այս համատեղ աշխատանքը լուրջ արդյունք է խոստանում՝ անհրաժեշտության դեպքում Արտակարգ իրավիճակների նախարարության անելիքները ճիշտ և արդյունավետ կազմակերպելու համար», — եզրափակեց նախարարը:

Անօդաչու թռչող սարքերի կիրառումն աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում նպատակ ունի արդիականացնել և բարձրացնել նաև բնակչության պատրաստվածության մակարդակը: Անօդաչու թռչող սարքերի միջոցով ստացված տվյալները ներառվելու են ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Երկրատեղեկատվական համակարգերում՝ համալրելով տեղեկատվական շտեմարանները:

Լրահոս
0