«Խոստում» ֆիլմի փակ ցուցադրություն. ելույթ ունեցավ Մոսկվայում Հայաստանի դեսպանը

© SputnikВардан Тоганян
Вардан Тоганян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մոսվայում «Վրեմենա գոդա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Խոստում» ֆիլմի փակ ցուցադրությունը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա ապրիլի 21–ին՝ Հայոց ցեղասպանության 102–րդ տարելիցի նախաշեմին։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը Մոսկվայում, «Վրեմենա գոդա» կինոթատրոնում մասնակցել է «Խոստում» ֆիլմի փակ ցուցադրությանը։ Նա դիմել է հանդիսատեսին՝ կոչ անելով Հայոց ցեղասպանության հարցի շուրջ աշխատանքներ տանել։

Նրա կարծիքով, պետք է կառուցել աշխատանքի այնպիսի համակարգ, որում տեղեկատվական, մշակութային բաղադրիչն ավելի մեծ դեր խաղա։

«Դա ավելի կարևոր է, քան Թուրքիայի դեսպանատան դիմաց կազմակերպվող ցույցերը», — ասել է Տողանյանը՝ նշելով, որ ֆիլմի փակ ցուցադրության նպատակն է հայրենակիցների, ընկերների, գործընկերների, փորձագետների ուշադրությունը սևեռել այս նախագծին։

Դեսպանը բոլորին խնդրել է աջակցել, որպեսզի ֆիլմն ավելի լայն հարթակներում ներկայացվի։

«Խոստում» ֆիլմը ստեղծվել է ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի ֆինանսական աջակցությամբ։ Ֆիլմի հեղինակը «Հյուրանոց «Ռուանդա»» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջն է, գլխավոր դերերում հանդես են եկել Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ լե Բոնը։

Գործողությունները զարգանում են Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ։ Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 21-ին։ Ֆիլմի մասին հիացմունքով են խոսել համաշխարհային ճանաչում ունեցող երգիչներ ու դերասաններ, մասնավորապես` Շերը, Էլթոն Ջոնը, Բարբարա Սթրեյզանդը, Սերժ Թանկյանը և այլն։ Լեգենդար դերասան Սիլվեստր Ստալոնեն ֆիլմի մասին գրել է Instagran-ում՝ նշելով, որ ֆիլմն ունի անհրաժեշտ բոլոր հատկանիշները «Օսկար» ստանալու համար։

Русская версия

Լրահոս
0