Բացառիկ ադամանդը վաճառվեց ռեկորդային գնով

© Pixabay / Pixabay / Бриллиант "Розовая звезда"
Бриллиант Розовая звезда - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
71,2 մլն դոլար ռեկորդային արժեքով «Վարդագույն աստղ» ադամանդը վաճառեցին Հոնկոնգում։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. 59,6 կարատ քաշով բացառիկ «Վարդագույն աստղ» ադամանդը վաճառվեց Հոնկոնգի Sotheby's-ի աճուրդում՝ ռեկորդային 71,2 մլն դոլարով, հայտնում է The Telegraph-ը։

Նշվում է նաև, որ գինը ներառում է վաճառքից ստացված գնորդի հարկը։ Հայտնի է, որ աճուրդը սկսվել է 51,6 մլն դոլար մեկնարկային գնով և շարունակվել վեց րոպե։

«Վարդագույն աստղը» աճուրդում վաճառված աշխարհի ամենաթանկարժեք քարը դարձավ, ինչպես նաև Ասիայի աճուրդների պատմության մեջ ամենաթանկ լոտը։

Русская версия

Լրահոս
0