Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Արաբյան. ջավախահայերը պատրաստ են ներդրումներ կատարել տարածաշրջանում

© Sputnik / Asatur Yesayants / Агаси Арабян
Агаси Арабян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ջավախքում պետք է ազատ տնտեսական գոտի ստեղծել. Sputnik Արմենիային ասաց Ռուսաստանի ջավախահայերի միության նախագահ Աղասի Արաբյանը։
Աղասի Արաբյան

«Մենք հատուկ հաշվարկ չենք անցկացրել, բայց մեր մոտավոր հաշվարկներով` Ռուսաստանում 70-ից 80 հազար ջավախահայ է ապրում, այսինքն այն մարդիկ, որոնք ծնվել են Ջավախքում, այնուհետև մեկնել են Ռուսաստան։ Մենք չենք հաշվում նրանց երեխաներին, որոնք Ռուսաստանում են ծնվել»,- ասաց Արաբյանը։

Նրա խոսքով` իրենց կազմակերպությունը դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին` առաջարկելով ազատ տնտեսական գոտի ստեղծել Վրաստանում։

«Ազատ տնտեսական գոտին նշանակում է հարկերից ազատ, արտոնություններով տարածք, որպեսզի մարդիկ կարողանան ներդրումներ անել»,- ասաց Արաբյանը։

Ըստ նրա` ջավախցիները կկարողանան տնտեսական կապեր հաստատել Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի հետ։

«Մենք ունենք մարդիկ, որոնք ներդրումներ կկատարեն»,- վստահեցրեց Աբգարյանը։

Լրահոս
0