Թուրքիան ականազերծման աշխատանքներ է սկսել Հայաստանի հետ սահմաններին

© Sputnik / Asatur YesayantsПриграничная воинская часть ВС РА
Приграничная воинская часть ВС РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եվրամիության (ԵՄ) և Թուրքիայի համաֆինանսավորմամբ ականազերծման աշխատանքներ են սկսվել Թուրքիայի այն տարածքներում, որոնք սահմանակից են Հայաստանին, Ադրբեջանին և Իրանի Իսլամական Հանրապետությանը (ԻԻՀ):

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Ականազերծման աշխատանքները կընդգրկեն 15 մլն քմ տարածք: Աշխատանքները սկսվել են Արարատ լեռան ստորոտից և նախատեսվում է ավարտին հասցնել 2 տարում: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը` հղում անելով թուրքական «Milliyet» պարբերականին։

Աղբյուրը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի հետ սահմաններին թուրքական կողմում կա շուրջ 222.000 ական:

Աշխատանքների ժամանակ օգտագործվում են հատուկ տեխնիկա, ինչպես նաև վարժեցված շներ:

Նշվում է, որ նախագծի առաջին օրվա` ապրիլի 4-ի աշխատանքներին հետևել են Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) 3-րդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Իսմայիլ Սավաշը, 9-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Մեհմեթ Օզողլուն և այլք:

 

Լրահոս
0