Ջերմ եղանակը կպահպանվի

© Sputnik / Asatur Yesayants8 марта в Ереване
8 марта в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ առաջիկա 5 օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Հանրապետության տարածքում ապրիլի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ին՝ օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում, 8-9-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 5-6-ն աստճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով, տեղակացնում է ԱԻՆ-ը:

Երևանում ապրիլի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ին՝ երեկոյան ժամերին, 8-9-ը սպասվում է անձրև:

Երևանի ապրիլի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 26.00C (1975 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` —10.20C (2004 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 11.40C։

Լրահոս
0