Ֆինանսների նախարար. Գնաճը նպաստում է տնտեսական աճին

© Pixabay / ccipeggy / продукты в супермарктете
продукты в супермарктете - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մինչև 4%-անոց գնաճը Հայաստանի տնտեսության համար, ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կարծիքով, բնական է: Նման տեսակետ նախարարը հայտնեց կառավարության նիստի ավարտին, պատասխանելով լրագրողների՝ գնաճի մասին հարցերին:

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը վերջին օրերին գրանցված գնաճը բնական է համարում: Այդ մասին նա այսօր հայտարարել է կառավարության նիստի ավարտին, լրագրողների հետ զրույցում: Գնաճը Արամյանին չի անհանգստացնում, նա նույնիսկ կարծիք հայտնեց, թե այն կարող է և օգտակար լինել տնտեսության համար:

Կառավարության նիստ 16.02.2017թ. - Sputnik Արմենիա
Կառավարության անդամներն աշխատում են 12 ժամյա և 6-օրյա ռեժիմով

«Գնաճը նաև որոշակի առումով նպաստում է տնտեսական աճին, որովհետև, եթե քեզ մոտ կա գնանկում, դա որոշակիորեն խոչընդոտում է տնտեսական աճին, քանի որ այն հակախթան է հանդիսանում, որպեսզի տնտեսվարողները նոր ներդրումներ անեն կամ ընդլայնեն իրենց արտադրությունը»,- ասաց Արամյանը:

Ֆինանսների նախարարը նաև վստահեցրեց, որ միջնաժամկետ հատվածում գները 4%-ից ավելի չեն բարձրանա: Իսկ ԿԲ-ն, նախարարի խոսքով, պետք է ջանքերն ուղղի գնաճը 4%-անոց միջավայր վերադարձնելու համար:

Տեսակետը, թե գնաճը իրական հիմքեր չունի և արհեստական է, Վարդան Արամյանը չկիսեց՝ նշելով, որ այն ունի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պատճառներ:

Մամուլում հրապարակված տեղեկություններով, վերջին մեկ շաբաթվա ընթացքում բարձրացել են որոշ ապրանքների մանրածախ գները. շաքարավազը թանկացել է 1 կգ-ը 10 դրամով, մսամթերքի՝ 100, քաղցրավենիքը ՝ 10, խմիչքը՝ 20-50 դրամով:

Լրահոս
0