ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Գերմանացիների ավելի քան 43%-ը կարծում է, որ Եվրոպայում աջակողմյան կուսակցությունների հեղինակության բարձրացման պատճառը ընտրազանգվածին տված դատարկ խոստումներն են։ Նման կարծիք ունի նաև բրիտանացիների 33%-ը և ֆրանսիացիների 45%-ը, այդ են վկայում Sputnik.Կարծիք հարցման արդյունքները, որն իրականացրել է TNS Global ընկերությունը Sputnik տեղեկատվական գործակալության և ռադիոյի համար։
Հարցվածներին հարցրել են, թե ո՞րն է աջակողմյան կուսակցությունների (Մեծ Բրիտանիայում UKIP-ի, Ֆրանսիայում Ազգային ճակատի, Գերմանիայում AFD-ի) հեղինակության բարձրացման հիմնական պատճառը։
Ֆրանսիացիները, գերմանացիներն ու անգլիացիները նշել են, որ պատճառը միգրանտների թիվն է և տնտեսական անհաջող քաղաքականությունը։ Ֆրանսիացների 45%-ը կարծում է, որ պատճառը խոստումներն անկատար թողնելն է, նույնքան մարդ էլ պատճառը համարել է միգրանտների մեծ քանակը։

Գերմանիայի բնակիչներն ավելի շատ հակված են պատճառը տեսնել միգրացիայի բարձր մակարդակի (52%) և ոչ թե տնտեսական անհաջող քաղաքականության (17%) մեջ։ Անգլիացիների գրեթե կեսը (49%) նշել է, որ պատճառը միգրանտների մեծ քանակն է։
Հիմնականում 55-64 տարեկան անձինք են համարել, որ պատճառը միգրանտների հոսքի ակտիվացումն է։ Երիտասարդներն աջակողմյան կուսակցությունների նկատմամբ հետաքրքրության աճը կապել են հասարակության կողմից սոցիալական բարեփոխումների անցկացման պահանջի հետ։
Հարցման արդյունքները մեկնաբանել է հայ փորձագետ քաղաքական գործիչ Սերգեյ Շաքարյանցը։
«Կարծում եմ` առաջին տեղում պետք է լինի ԵՄ-ի հանդեպ հիասթափությունը։ Հենց այդ պատճառով է աճում աջակողմյան կուսակցությունների հեղինակությունը»,- ասել է նա։
Հարցումն անցկացրել է TNS Global հետազոտական ընկերությունը 2017 թվականի փետրվարի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում։ Հարցմանը մասնակցել է 3055 քաղաքացի Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից և Ֆրանսիայից։
Հասարակական կարծիքի ուսումնասիրման միջազգային նախագիծը մեկնարկել է 2015 թվականի հունվարին։ Գործընկերն են Populus, Ifop և Forsa հայտնի հետազոտական ընկերությունները: Sputnik.Կարծիք նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հասարակական կարծիքի հարցումներ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ-ի երկրներում առավել արդիական սոցիալական և քաղաքական հարցերի վերաբերյալ։
Sputnik-ը լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով:
Sputnik.Կարծիք նախագծի շրջանակում պարբերաբար հարցումներ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ-ի երկրներում առավել արդիական սոցիալական և քաղաքական հարցերի վերաբերյալ։
Sputnik Արմենիան գործունեությունը սկսել է 2015 թվականին և Sputnik միջազգային նախագծի մի մասնիկն է կազմում։