Կառավարության անդամներն աշխատում են 12 ժամյա և 6-օրյա ռեժիմով

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կառավարությունը կշարունակի աշխատել օրական 10-12 ժամ: Այսօր կառավարության նիստի ավարտին, մեկնաբանելով արտակարգ ռեժիմով աշխատելու մասին վարչապետի հանձնարարականը, լրագրողներին ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Կառավարության անդամները պետք է աշխատեն 8 ժամից ավելի և հանգստյան օրերին: Մեկնաբանելով արտակարգ ռեժիմով աշխատելու մասին վարչապետի հանձնարարականը, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Աշխատանքային այս ռեժիմով է ֆինանսների նախարարը պայմանավորում նաև կառավարության գրանցած հաջողությունները, մասնավորապես, 2017թ-ի առաջին եռամսյակի ընթացքում նախատեսված հարկային եկամուտների գերակատարումը:

«Որպեսզի մենք կարողանանք անել այն, ինչ մեր առջև դրված է, կարողանանք շատ արագ իրականացնել փոփոխություններ մեր տնտեսության մեջ, անհրաժեշտ է, որ աշխատենք ոչ թե 8 ժամ, այլ 10-12 ժամ՝ ներառյալ նաև շաբաթ օրերը»,- ասաց Արամյանը:

Իսկ թե ինչու նախորդ կառավարությունը նույն ռեժիմով չի աշխատել երկրի տնտեսությունը զարգացնելու համար, Վարդան Արամյանը չցանկացավ պատասխանել:

ՀՀ վարչապետն այսօր կառավարության նիստում շնորհավորեց իր թիմին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ ու հանձնարարեց այսուհետ ևս աշխատել «արտակարգ ռեժիմով»:

Ֆինանսների նախարարն էլ տեղեկացրեց, որ բյուջեի եկամուտների հավաքագրումը տարվա առաջին երեք ամիսներին 12.5 մլրդ դրամով գերակատարվել է։

Լրահոս
0