Եվգենի Պլյուշչենկոն և նրա որդին հիանալի շոու ցուցադրեցին սառույցի վրա

© Sputnik / Григорий Сысоев /  / Անցնել մեդիապահոցФигурист Евгений Плющенко с сыном Александром
Фигурист Евгений Плющенко с сыном Александром - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մոսկվայում բացվեց «Պլյուշչենկոյի հրեշտակները» գեղասահքի ակադեմիան։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. «Պլյուշչենկոյի հրեշտակները» գեղասահքի ակադեմիայի բացմանը օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն և նրա որդին սառույց դուրս եկան և ելույթ ունեցան հանդիսատեսի առջև։
Հայտնի գեղասահորդ Ալեքսանդր Պլյուշչենկոյի որդին սառույց դուրս եկավ սկսնակ փոքրիկ գեղասահորդ Եվա Բուրունովայի հետ և պարեց «Калинка-малинка» հայտնի երգի տակ։

Եվգենին նույնպես ելույթ ունեցավ։

Публикация от Евгений Плющенко (@plushenkoofficial) Апр 6 2017 в 3:51 PDT

Ակադեմիայի հիմնադիրը օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն է։

«Իրականանում է վաղեմի երազանքս` սեփական ակադեմիայի բացումը։ Սրա մասին երկար եմ մտածել և, վերջապես, կարողացա իրականացնել»,- ասաց Պլյուշչենկոն բացմանը։

2017 թվականի մարտի 31-ին Եվգենի Պլյուշչենկոն հայտարարեց մարզական կարիերայի ավարտի մասին։

Школа фигурного катания в Ереване - Sputnik Արմենիա
Հայաստանը գեղասահքի ապագա չեմպիոններ է պատրաստում

Սպորտը լքելու հիմնական պատճառը վնասվածքներն ու առողջական խնդիրներն էին` գեղասահորդը 15 վիրահատություն է տարել։ Այդուամենայնիվ, օլիմպիական չեմպիոնը չի բացառում, որ կմասնակցի Կորեայի Ձմեռային խաղերին, սակայն արդեն որպես մարզիչ։

Պատանի գեղասահորդներին ընդունելու և ըստ խմբերի բաշխելու գործընթացը անցկացվեց մարտի 20-ից ապրիլի 4-ը։ Ավելի վաղ հայտնում էին, որ Պլյուշչենկոյի ղեկավարության տակ կմարզվի Սոչիի 2017 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոնուհի Ադելինա Սոտնիկովան։

Русская версия

Լրահոս
0