Գորիսը հռչակվեց 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք

© Sputnik / Armine Aleksanyan Горис, Армения
Горис, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի ընթացքում որոշվել է հավանություն տալ Հայաստանի Գորիս քաղաքը որպես 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին որոշման նախագծին։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Ապրիլի 7-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Տաշքենդում մասնակցեց և ելույթ ունեցավ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Արտգործնախարարների խորհուրդը որոշեց հավանություն տալ Հայաստանի Գորիս քաղաքը որպես 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին որոշման նախագծին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նիստի մասնակիցները քննարկել և հավանության են արժանացրել 16 փաստաթղթերի նախագծեր:

Նիստի օրակարգում ընդգրկված են եղել կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների անցկացման, արդի իրողություններին կառույցի արդիականացման հարցեր։

Արտաքին գործերի նախարարները հայտարարություն են ընդունել քրիստոնյաների, մահմեդականների և այլ դավանանքների ներկայացուցիչների նկատմամբ անհանդուրժողականության և խտրականության անթույլատրելիության մասին։

Որոշվել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը գումարել 2017թ. հոկտեմբերին Մոսկվայում։

Լրահոս
0