Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ավագանու ընտրություններ. ինչպե՞ս է ընտրվելու Երևանի նոր քաղաքապետը

© Sputnik / Aram Nersesyan / Армен Смбатян, секретарь ЦИК Армении
Армен Смбатян, секретарь ЦИК Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մայիսի 14-ին կկայանա Երևանի ավագանու ընտրությունը: ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը Sputnik Արմենիայի եթերում մանրամասներ է հայտնում երևանցիներին սպասվող հաջորդ «փորձության» մասին։
Արմեն Սմբատյան

«Այս պահի դրությամբ որևէ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր չի ներկայացրել»,- ասաց Սմբատյանը` նշելով, որ ընդունման ժամկետը մինչև ապրիլի 9-ն է։

Ապրիլի 9-ից հետո հանձնաժողովը կսկսի առաջադրման փաստաթղթերի ուսումնասիրության և գրանցման գործընթացը, որի ավարտից հետո կմեկնարկի քարոզչության շրջանը։ Մայիսի 12-ը կլինի քարոզչության վերջին օրը։

Ավագանու ընտրություններին կհաջորդի քաղաքապետի ընտրությունը։

Ըստ ընտրական օրենսդրության` կուսակցության կամ դաշինքի ցուցակի ընտրական գլխավորող առաջին համարի թեկնածուն համարվում է նաև քաղաքապետի թեկնածուն, և նա ուղղակիորեն, առանց ավագանու որոշման կարող է ընտրվել, եթե այդ կուսակցությունը կամ դաշինքը ստանա մանդատների մեծամասնությունը։ Եթե առաջին համարը հրաժարվի քաղաքապետի պաշտոնից, ապա ավագանին նիստ կգումարի և կընտրի քաղաքապետին։

 

Լրահոս
0