00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրանուշ Հակոբյան. Մի քրքիջ բարձրացավ, և կանանց տոնը փախցրի տղամարդկանց ձեռքից

© Sputnik / Aram Nersesyan Грануш Акопян
Грануш Акопян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ապրիլի 7–ը որպես մայրության և գեղեցկության տոն ճանաչելու օրենքի նախագծի հեղինակը 22 տարի շարունակ ԱԺ պատգամավոր, այժմ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն է։ Sputnik Արմենիայի մեկնաբան Աննա Վարդանյանը նախարարի հետ խոսել է նախաձեռնության մանրամասների, մշակույթի նախարարի հետ սուրճ ըմպելու և քաղաքական գործչի ազնվության մասին։

-Տիկին Հակոբյան, Ձեր նախաձեռնությամբ ապրիլի 7-ը ճանաչվեց մայրության և գեղեցկության տոն։ Ինչպե՞ս տեղի ունեցավ դա, և ինչո՞ւ հենց մայրության և գեղեկության տոն կոչվեց։

— Երբ մեր նորելուկ դեմոկրատները որոշեցին վերացնել մարտի 8-ը` համարելով Կլարա Ցետկինից եկած սոցիալիստական տոն, ես հասկացա, որ եթե «կին» բառն օգտագործեմ, վերջնականապես անընդունելի կլինի, մտածեցի օգտագործել մայր, մայրություն հասկացությունը, որը սրբություն է. մայրն աստվածային է։ Երբ պրպտեցինք, և փորձեցի ճշտել, թե ինչպես որևէ օր կապեմ մայրության հետ, հանկարծ ինձ օգնության եկավ Աստվածաշունչը։ Ղուկասի ավետարանի 34-րդ գլխում խոսվում է, թե ինչպես հրեշտակը Մարիամին եկավ ու հայտնեց, որ նա ծնելու է Քրիստոսին։ Մարիամն էլ, լինելով բոլորովին անմեղ մի աղջնակ, ասաց` դա ինձ համար պատիվ է, ես նրա ծառան եմ, Աստծո ծառան եմ։ Այդ հայտնության օրն ինձ համար դարձավ հիմք, որ ապրիլի 7-ն ընտրվի։

В аэропорту Звартноц женщин встретили с цветами - Sputnik Արմենիա
Ընդամենը մեկ ծաղիկ` կնոջը ժպիտ պարգևելու համար. Երևանի քաղաքապետարանի անակնկալը

Բացի այդ, ես մտածեցի` բա մեր աղջիկները դուրս են մնում այս գեղեցիկ տոնից, դրա համար էլ «գեղեցկություն» բառը կցեցի։ Ու ստացվեց մայրության և գեղեցկության օր։ Էլի մեծ դժվարություն կար, նախագիծը չէին ուզում անցկացնել։ Այստեղ ինձ օգնության եկան մեր օպերատորները, որովհետև այն ժամանակ խորհրդարանի ամբողջ աշխատանքը լուսաբանվում էր ուղիղ եթերում։ Երբ տեսա, որ հնարավոր է` նախագիծը չանցնի, ամփոփելու ժամանակ ես ասացի` դիմում եմ օպերատորներին և խնդրում եմ ցույց տալ լուսատախտակը, որտեղ երևում է` ով ինչպես է քվեարկել։ Ես ասացի. «Սիրելի պատգամավորներ, ես ոչ թե ձեզ եմ դիմում, այլ ձեր կանանց։ Սիրելի կանայք, եթե ձեր ամուսիններն այսօր դեմ քվեարկեն այս նախագծին, դուռը նրանց առջև չբացեք»։ Մի քրքիջ առաջացավ պառլամենտում, և ես հաջողությամբ կարողացա այդ օրենքը փախցնել տղամարդկանց ձեռքից, ընդունվեց։ Այնուհետև այն դարձավ տղամարդկանց ամենասիրելի տոներից մեկը։ Հետո դուք` լրագրողներդ, ստեղծեցիք միամսյակը։ Երբ ես դուրս եկա, և նրանք ասացին` տիկին Հակոբյան, բա մարտի 8-ը, ես ասացի` իսկ ո՞վ է մարտի 8-ը մեր ձեռքից վերցրել։ Դա միջազգային տոն է, մենք կսկսենք մարտի 8-ից, կավարտենք ապրիլի 7-ին։ Այդպես ծնվեց կանանց միամսյակը։

-Այսօր շատ է խոսվում կանանց իրավունքներից, Հայաստանում կանանց իրավունքները պաշտպանվա՞ծ են։

— Ես ինձ սարսափելի վիրավորված եմ զգում, երբ ասում են` կանանց իրավունքներ։ Չկան կանանց իրավունքներ, կան մարդու իրավունքներ։ Մենք մարդ ենք, ինչու՞ պետք է տարբերություն դրվի կնոջ և տղամարդու մեջ։ Սահմանադրության մեջ կա «Մարդու իրավունքներ» գլուխը։ Չկա նման հասկացություն` կնոջ իրավունքներ։ Սա արհեստածին, սարքված բան է, տարբեր կազմակերպություններ սարքեցին, նետեցին հասարակական գիտակցության մեջ, և բոլորը սկսեցին օգտագործել, մենք էլ հայավարի ամեն ինչում փորձում ենք մոդայիկ երևալ, մերը դարձնել։ Սկսվեց այդ «գենդեր» հասկացությունը անընդհատ անհասկանալի ձևով հոլովել։

Բայց կա «մայրության իրավունք» հասկացություն։ Սա լրիվ այլ բան է, որպեսզի մայրը ծննդաբերելիս, դրանից հետո ունենա որոշակի արտոնություններ և իրավունքներ։ Ես 1991 թվականի դեկտեմբերին մեր խորհրդարանին մայրության և մանկության նվիրված օրենք առաջարկեցի։ Այդ օրենքը մինչև այսօր աշխատանքային օրենսգրքում կա, ընտանեկան ու ամուսնության օրենսգրքում կան դրա որոշակի հատվածներ, որով մեր մայրերին իրավունք տրվեց երեք տարի նստել տանն ու երեխա մեծացնել։ Աշխարհի ոչ մի երկրում նման արտոնություն չեք գտնի։ Նույն այդ օրենքի միջոցով մենք հնարավորություն տվեցինք զույգ երեխա ունեցող, դժվար ծննդաբերած կանանց ֆիզիոլոգիական արձակուրդը երկարաձգել մինչև 6 ամիս։ Մենք այդ օրենքով հնարավորություն տվեցինք, որպեսզի մայրերը մինչև մեկ տարի ստանան մայրության նպաստներ։

© Sputnik / Aram Nersesyan Աննա Վարդանյանը, Արմեն Ամիրյանն ու Հրանուշ Հակոբյանը
Анна Варданян, Армен Амирян и Грануш Акопян  - Sputnik Արմենիա
Աննա Վարդանյանը, Արմեն Ամիրյանն ու Հրանուշ Հակոբյանը

-Այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում խորհրդարանական ընտրություններն են։ Դուք չկայիք ՀՀԿ համամասնական ցուցակում։ Սա նշանակու՞մ է արդյոք, որ Դուք որոշել եք ոչ թե կին քաղաքական գործիչ, այլ պարզապես կին լինել։

— Նախ ես 22 տարի աշխատել եմ Ազգային ժողովում և շատ եմ սիրում պառլամենտական աշխատանքը։ Ունեմ «Պառլամենտ և պառլամենտարիզմ» աշխատություն` 650 էջանոց, որտեղ արել եմ բազմաթիվ առաջարկներ, և դրանց մեծ մասը տեղ են գտել այսօրվա գործող սահմանադրության մեջ, ինչ համար շատ ուրախ եմ։ Այսօր ընտրական կարգը փոխվել է, ըստ գործող կարգի` կուսակցության ղեկավար մարմինն է որոշում, թե կուսակցական, մասնագիտական կադրերին ինչպես տեղաբաշխել։ Իհարկե, ինձ համար աշխատանքը եղել է, կա և կշարունակի լինել կյանքի թիվ մեկ մասը։ Ես իմ ամբողջ գիտակցական կյանքը նվիրել եմ աշխատանքին։ Լինելով արդեն այստեղ` Սփյուռքի նախարար, իմ թիմի հետ, նախագահի օգնությամբ, կարողացել ենք կայանալ, հաստատվել, իսկ այսօր Հայրենիք-Սփյուռք կապերի լայն տարածք է ստեղծվել։ Ի վերջո, բոլորը կարծում էին, որ այս նախարարությունը չի կայանա, կարող է ձախողվել, այսօր ես ու ամբողջ Սփյուռքն այլ կարծիքի ենք։ Ղեկավարությունը պետք է գնահատի իմ փորձը, գիտելիքները, անցած ճանապարհը։ Ինչպես գնահատեն, որտեղ ինձ տեսնեն, ես պատրաստ եմ աշխատել։

- Կնոջ համար այսքան մեծ պատասխանատվությունը շատ չէ՞։ Ինչպե՞ս է այս ամենը Ձեզ հաջողվում։

Грануш Акопян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հրանուշ Հակոբյան. նուրբ ուսանողուհուց մինչև 700-հազարանոց «բանակի» ղեկավար

— Պետական, քաղաքական պաշտոններում լինելը մեծ ծանրաբեռնվածություն, պատասխանատվություն է պահանջում։ Ասել, որ դա սովորական աշխատանք է, որ կարող ես ձեռքիդ հետ կատարել, սխալ է, որովհետև դու պատասխանատու ես ընտրողներիդ առաջ, բաց հասարակության առաջ։ Լինել ազնիվ, լինել նվիրված և պատասխանատու քո գործին։ Դու պատասխանատու ես նաև այն մարդկանց առաջ, ովքեր քեզ վստահում են, ովքեր քեզ տալու են գործելու հնարավորություն։ Դու ոչ թե պետք է անընդհատ կախված լինես այդ մարդկանցից, յուրաքանչյուր քայլդ ճշտես, համաձայնեցնես, այլ լինես ոլորտի պատասխանատուն, պետք է անես ամեն ինչ, որ նրանց վստահությունը չսասանվի։ Եթե յուրաքանչյուրս կարողանանք մեր ոլորտը ճիշտ աշխատեցնել, վերցնենք պատասխանատվության մեր բեռը, կարծում եմ` արդեն հասարակությունն էլ ավելի կմեղմանա, պահանջներն էլ կլուծվեն, հարցադրումներին ժամանակին ընթացք կտրվի։ Ես պատասխանատու եմ նաև իմ խղճի առաջ։ Եբ երեկոյան տուն եմ վերադառնում, միայն ինքս ինձ համար մտածում եմ` արդյո՞ք ես 10-12 ժամը ճիշտ եմ օգտագործել, օգտագործե՞լ եմ հանուն ժողովրդի, հանուն մեկ սփյուռքահային ավելի դեպի հայրենիք թեքելու։

Եթե դու չնվիրվես և միայն մտածես` ինչպե՞ս վերցնես, ինչպե՞ս օգտվես, ինչպե՞ս օգտագործես քո հնարավորությունը, որը կոչվում է պաշտոն, կարծում եմ` այդ մարդը ճիշտ տեղում չէ, այդպիսի մարդկանցից պետք է շատ արագ ազատվել։ Իսկ տարիների ընթացքը ցույց է տալիս, որ ես չեմ արել բաներ, որոնց համար կամաչեմ։ Դա է եղել ծնողներիս, հատկապես հորս պատվիրանը` եթե ձեզ է վիճակվել այսինչ գործն անել, արեք մինչև վերջ, նվիրումով, երբեք չպետք է լինի այնպես, որ շրջապատը, հասարակությունը ձեզ այպանի ծուլության, անզսպության, անբանության համար։

-Եթե հասցնում եք տանը լինել, ո՞րն է Ձեր սիրած անկյունը տան մեջ։

— Այս պահին իմ սիրած անկյունը մորս կողքին լինելն է, որովհետև նա վատառողջ է։ Երբ տուն եմ վերադառնում, առաջինը հետաքրքրվում եմ նրա առողջությամբ, նրա վիճակով` ինչպես է սնվել, ինչ է արել օրվա ընթացքում։ Այնուհետև, լուրերն եմ լսում, հասկանում` ինչ է կատարվել։ Խոհանոց չեմ մտնում, երբ շատ ուշ է լինում։ Իսկ օրվա վերջին կամ կիրակի օրը մի փոքր ժամանակ եմ ունենում, ես սիրում եմ պատրաստել։ Ես հաճախ եմ ասում` քիչ եմ լինում խոհանոցում, այդ պատճառով էլ սիրում եմ։ Չկա ճաշատեսակ, որ չկարողանամ պատրաստել` աղցաններ, փլավներ, քյուֆթա, ձուկ։ Ձեռքս համով է։ Ես ոչինչ չեմ անում հենց այնպես, անում եմ դրա մեջ հոգի ու սիրտ դնելով։

–Գավառի հայտնի փախլավա պատրաստու՞մ եք։

–(Ծիծաղում է) Իհարկե, պատրաստել եմ, և ոչ միայն փախլավան։ Միկադո, Նապոլեոն, գաթա։ Եվ ի դեպ, մի ժամանակ ինչքան նոր բաղադրատոմսեր էին լինում, առաջինը ես էի փորձում։ Երբ լավ էր տացվում, համը և տեսքը դուրս գալիս էր, հետո նոր ասում էի քույրերիս` դե պատրաստեք։

–Այսինքն ընտանիքո՞ւմ էլ եք առաջնորդող և նախաձեռնող։

–Այո, իհարկե։

-Ձեր սենյակը պարտեզ է հիշեցնում։ Ծաղիկներն ինքնե՞րդ եք խնամում։

— Ես ծաղիկներ շատ եմ սիրում։ Սիրում եմ, որ ծաղիկները հողի մեջ են լինում։ Ցավ եմ ապրում, երբ ծաղիկը կտրվում է հողից։ Չեմ սիրում, երբ ծաղիկն աչքիս առաջ թոշնում է, ասես աչքիդ առաջ մահ ես տեսնում։ Իսկ հողի մեջ ապրող ծաղիկներն ինձ համար կյանքի խորհրդանիշ են։ Ծաղիկներ սիրում եմ, խնամում եմ։ Երբ հոգնած եմ լինում, մի տեսակ էներգիա են հաղորդում։

© Sputnik / Aram Nersesyan Հրանուշ Հակոբյան
Грануш Акопян  - Sputnik Արմենիա
Հրանուշ Հակոբյան

-Վերջերս մի հետաքրքիր տեսարանի ականատես եղանք, երբ պատշգամբում սրճում էիք մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ։ Արդյո՞ք այս դեպքում էլ էր նախաձեռնությունը Ձերը, պատշգամբների միջև պատը քանդողը Դու՞ք էիք, և ինչո՞ւ այդ պատը չէր քանդվում ավելի վաղ` մինչև Արմեն Ամիրյանը։

— Մենք ամիսներ առաջ էինք հայտնվել այս շենքում։ Դրված էր երկաթյա կիսապատ։ Հետո, երբ Արմենը եկավ, պատշգամբում կանգնած խոսելիս երկուսիս մոտ միտք առաջացավ, որ այն ավելորդ է։ Արմենը պատը քանդել տվեց։ Մարտի 8-ին այդ պատշգամբում սուրճ խմեցինք։ Սեղան-աթոռն էլ Ամիրյանը բերեց։ Հիմա մեր ընդհանուր պատշգամբում մթնոլորտը ստեղծագործական է և տրամադրող։

Լրահոս
0