Պետերբուրգի մետրոյի պայթյունի գործով կասկածյալին կալանավորեցին

© Sputnik / Григорий Сысоев /  / Անցնել մեդիապահոցРассмотрение ходатайства следствия об аресте предполагаемых соучастников теракта в метро Санкт-Петербурга
Рассмотрение ходатайства следствия об аресте предполагаемых соучастников теракта в метро Санкт-Петербурга - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կասկածյալի խուզարկության ժամանակ մի ամբողջ զինանոց է հայտնաբերվել` Մակարով տեսակի ատրճանակ, տրոտիլային պայթագլանիկներ, նռնակ և պայթուցիկ։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Մոսկվայի Բասմանյան դատարանը որոշել է կալանքի տակ առնել Տաջիկստանի քաղաքացի Սոլիկ Օրտիկովին, որը Սանկտ Պետերբուրգում իրականացված ահաբեկչության ութ կասկածյալներից մեկն է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Օրտիկովի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը»,- որոշումը հրապարակել է դատավոր Ելենա Լենսկայան։

Այսպիսով նա ընդունել է հետաքննության ներկայացրած փաստարկն այն մասին, որ եթե դատարանն ազատ արձակի Օրտիկովին, նա կարող է թաքնվել կամ կապ հաստատել ահաբեկչության մյուս մասնակիցների հետ, որոնց ինքնությունը դեռ չի հաստատվել։

Ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյուն էր որոտացել, 14 մարդ զոհվել է, մի քանի տասնյակը` տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել։ Տուժածների թվում կան նաև երեխաներ։ Պայթյունը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի մետրոյի «Տեխնոլոգիական ինստիտուտ» և «Սենայի հրապարակ» կայարանների մոտ։ Հարուցված է քրեական գործ «Ահաբեկչություն» հոդվածով, սակայն հետաքննությունը դիտարկում է նաև այլ տարբերակներ։

Լրահոս
0