Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց Եվրոպան

© Sputnik / Asatur YesayantsСимон Мартиросян
Симон Мартиросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումները նախավերջին՝ 105 կգ քաշային կարգում այսօր մրցակցությունից դուրս էր Հայաստանը ներկայացնող Սիմոն Մարտիրոսյանը, որը նվաճեց երեք ոսկե մեդալ:

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Ռիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը պարզապես շատ ուժեղ էր իր մրցակիցներից և պոկում ու հրում վարժություններում լինելով մրցակիցների համար անհասանելի Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում արժանիորեն դարձավ ոսկե մեդալակիր՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն:

2014 թվականի պատանեկան խաղերի ոսկե մեդալակիրը առջին ոսկե մեդալը նվաճեց «մեծ» մրցահարթակում: Եվրոպայի նախորդ առաջնությունում արծաթե մեդալից հետո այս անգամ մեր ծանրորդին ոչ ոք չկարողացավ դիմադրություն ցույց տալ:

Պոկում վարծությունում մեր ծանրորդը օգտագործեց միայն առաջին մոտեցումը՝ գլխավերևում պահելով 184 կիլոգրամ: Մյուս երկու մոտեցումներում Սիմոնը չկարողացավ բարձրացնել 190կգ-ը: Սակայն այս արդյունքն էլ բավարար եղավ առաջին վարժությունում ոսկե մեդալ նվաճելու համար:

Հրում վարժությունում հայ ծանրորդը պարզապես հիացրեց բոլորին: Եվ նորից ընդամենը մեկ մոտեցումից հետո, որում Մարտիրոսյանը բարձրացրեց 220 կգ, նա արդեն ապահովել էր չեմպիոնի տիտղոսը երկամարտում: Սակայն Սիմոնը երրորդ մոտեցման ժամանակ գլխավերևում պահելով 230կգ ծանրաձողը ՝ապահովեց նաև ոսկին հրում վարժությունում:

Այսպիսով, երեք ոսկե մեդալ մեր ծանրորդի անվան դիմաց: Իսկ երկամարտում Մարտիրոսյանը արդյունքն է 414 կգ: Նույն քաշային կարգում հանդես եկած Սամվել Գասպարյանը երկամարտի 365կգ արդյունքով վեցերորդն էր:

Թիմային պայքարում Հայաստանի հավաքականը արդեն վեցերորդ տեղն է վաստակած յոթ մեդալներով՝ 3 ոսկե 1 արծաթե և 3 բրոնզե: Այսօր ավելի ուշ գերծանր քաշային կարգում մրցահարթակ դուրս կգան մեր երկրի ևս երկու ներկայացուցիչներ՝ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը:

Լրահոս
0