00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը

© Sputnik / Алексей Мальгавко / Անցնել մեդիապահոցВербное воскресенье
Вербное воскресенье - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս պահին Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում տեղի է ունենում սուրբ պատարագ, այսօր Ծաղկազարդի տոնն է։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Մեծ պահքի վերջին կիրակի օրը նշվող տոնը նվիրված է Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակին:

Այդ օրը նշանավորում է Հիսուս Քրիստոսի տանջանքների ու տառապանքների շաբաթվա սկիզբը, որ նա կրեց՝ իր վրա վերցնելով մարդկության մեղքերը:

Миджинк (постный хлеб) - Sputnik Արմենիա
Միջինք. Մեծ պահքը կիսվեց

Ծաղկազարդի տոնի խորհրդի՝ Քրիստոսի՝ Երուսաղեմ մուտքի մասին վկայում են բոլոր չորս ավետարանիչները: Զատկի տոնախմբության համար Երուսաղեմ գնացող մարդիկ դուրս են եկել Քրիստոսին ընդառաջ՝ բացականչելով. «Օվսաննա Բարձրյալին, օրհնյալ լինի նա, ով գալիս է տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի, թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում եւ Փառք բարձունքներում» (Մատթ 21:9):

Ժողովուրդը Երուսաղեմում նրան ընդունել է խանդավառությամբ` ձիթենու եւ արմավենու ճյուղեր փռելով ճանապարհի վրա:

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը եւ բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, որոնք պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետեւողների խոնարհությունը:

Մեկ շաբաթ հետո՝ ապրիլի 16-ին, հայ առաքելական եկեղացին կտոնի քպիստոսի հրաշափառ հարության տոնը՝ սուրբ Զատիկը։

Լրահոս
0