ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Բանն այն է, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը որոշել է բողոքարկել ԿԸՀ որոշումը Սահմանադրական դատարանում։ Այդ մասին այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
«Մենք սպասում էինք ԿԸՀ որոշմանը և հիմա, երբ այն ստացանք՝ դիմելու ենք ՍԴ»,- ասաց Զուրաբյանը։
ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեցինք՝ որքա՞ն կարող է հետաձգվել նոր գումարման ԱԺ-ի առաջին նիստը։
«ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված է, որ խորհրդարանի առաջին նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների վերջնական հրապարակումից հետո, երրորդ հինգշաբթի օրը, բայց, քանի որ ՀԱԿ-ը դիմել է ՍԴ, նիստը կհետաձգվի»,- ասաց Թովմասյանը։
Հրայր Թովամսյանը նշեց, որ նորընտիր Խորհրդաանի առաճին նիստի ժամանակը կախված է ՍԴ-ի՝ հայցի քննության ու որոշում կայացնելու ժամկետից։ Օրենքով նախատեսված ժամկետի պարագայում նիստը կարող է հետաձգվել առավելագույնը մինչև մայիսի 18-ը։