Ովքե՞ր կմասնակցեն Երևանի ավագանու ընտրություններին

© Sputnik / Asatur YesayantsМэрия Еревана
Мэрия Еревана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 3 քաղաքական ուժ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Ելք» դաշինքը և նորաստեղծ «Երկիր ծիրանին»։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորելու է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ելք» դաշինքի ցուցակը՝ ԱԺ պատգամավորը Նիկոլ Փաշինյանը։

Армен Смбатян, секретарь ЦИК Армении - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ավագանու ընտրություններ. ինչպե՞ս է ընտրվելու Երևանի նոր քաղաքապետը

Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին իշխող Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը 195 հոգանոց է, նախընտրական շտաբի պետը լինելու է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ցուցակի առաջնին հորիզոնականում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, երկրորդ տեղում` Սմբատ Լպուտյանը, երրորդում` Հովիկ Մուսայելյանը։

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 50 հոգանոց համամասնական ցուցակ, որը գլխավորում է կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանը: Երկրորդ տեղում է Մնացական Պարակշիևը, երրորդում` Սոնա Աղեկյանը։

«Ելք» դաշինքը ևս հրապարակել է Երևանի ավագանու իր թեկնածուների ցուցակը։ Առաջին հորիզոնականում Նիկոլ Փաշինյանն է, երկրորդ տեղում` Արայիկ Հարությունյանը, երրորդում՝ Դավիթ Խաժակյանը։

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան 2017թ. մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ:

Լրահոս
0