Ոստիկանները հայտնաբերեցին Դավթաշեն թաղամասում 23 բարդիները հատողին

© Sputnik / Asatur Yesayants / Вырубка деревьев в Давташене
Вырубка деревьев в Давташене - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել:

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Ձեռնարկված միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել է 1966 թ. ծնված Ա. Ս.-ն: Այս մասին նշված է ոստիկանության հրապարակած հաղորդագրության մեջ։

«Նա ապրիլի 10-ին, ժամը 11.30-ին Դավթաշենի 36/2 հասցեի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին»,- հայտնում են ոստիկանությունից:

Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է:

Նյութերն ուղարկվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություն:

Լրահոս
0