Երևանցիները ջերմ գարունը կկարողանան վայելել երկու օրից

© Sputnik / Asatur Yesayants / 7 апреля отметили в Ереване
7 апреля отметили в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ առաջիկա օրերին Հայաստանը կգտնվի տաք ցիկլոնի ազդեցության գոտում։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Ինչպես և կանխատեսվել էր, երեկ երեկոյան ժամերից և անցած գիշեր, ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ պայմանավորված, Տավուշի նախալեռնային գոտում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Շիրակում և Գեղարքունիքում տեղացել է ձյուն, իսկ մյուս շրջաններում տեղումները հիմնականում եղել են անձրևի տեսքով, օդի ջերմաստիճանը ամենուրեք նվազել է 8-10 աստիճանով: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ։

«Այսօր և ապրիլի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 11-ին կեսօրից հետո հատկապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ապրիլի 13-14-ին Հայաստանը կգտնվի Միջերկրական ծովից ներթափանցող տաք ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում ժամանակ առ ժամանակ բոլոր մարզերում սպասվում է անձրև և ամպրոպ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրենյանը։

Նրա խոսքով` վաղվանից սկսած մեր երկիր հարավից կրկին կներթափանցեն տաք օդային զանգվածներ, ինչի արդյունքում ապրիլի 11-12-ին բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, Երևանում արդեն ապրիլի 12-ին սպասվում է մինչև +20 +22 աստիճան տաքություն:

Լրահոս
0