Վարունգով մածնաբրդոշ ուտելուց հետո հիվանդանոց են տեղափոխվել

© Sputnik / Asatur YesayantsМедицинский центр "Сурб Аствацамайр"
Медицинский центр Сурб Аствацамайр - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկանությունը հայտնում է, որ Բյուրեղավանում վարունգով մածնաբրդոշ ուտելուց հետո 7 մարդ հիվանդանոց է տեղափոխվել։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Ապրիլի 9-ին, ժամը 1.10-ին, շտապօգնության բրիգադից ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1952 թ. ծնված Օվսաննա Բ.-ն, 1989 թ. ծնված Մագդա Բ.-ն, 1985 թ. ծնված Աբրահամ Բ.-ն, 1992 թ. ծնված Անգելինա Բ.-ն, 1997 թ. ծնված Էլբրետա Բ.-ն, 1995 թ. ծնված Դավիթ Բ.-ն և 1998 թ. ծնված Գալինա Բ.-ն:Այս մասին նշված է ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Պարզվել է, որ նրանք ապրիլի 8-ին, ժամը 22.45-ի սահմաններում, տանը վարունգով մածնաբրդոշ են պատրաստել և կերել, որից հետո ինքնազգացողությունները վատացել է և ահազանգել են շտապօգնություն:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Լրահոս
0