Կանդելակին` Մխիթարյանին. «Ես քո ցավը տանեմ»

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցТина Канделаки
Тина Канделаки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թինա Կանդելակին սոցցանցում Հենրիխ Մխիթարյանի մասին հայերեն գրառում է կատարել` գովելով հայ ֆուտբոլիստին։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին Թվիթեր սոցցանցում հայատառ գրառում է կատարել Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Գենրիխ ջան, ես քո ցավը տանեմ, ապրես բալա!», — գրել է Կանդելակին:

Հաղորդավարուհին նաև տեղադրել է Մխիթարյանի գոլի տեսանյութը:

​Նշենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Սանդերլենդին», և հանդիպման երկրորդ խաղակեսի մեկնարկին գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը։

Русская версия

Լրահոս
0