00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուզում եմ ոչ թե երկար ապրել, այլ առողջ. ոսկրածուծի առաջին փոխպատվաստումը ՀՀ-ում

© Sputnik / Aram NersesyanЦентр гематологии в Ереване
Центр гематологии в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում այսօր կատարվեց ոսկրածուծի առաջին փոխպատվաստումը։ Առաջին փոխպատվաստվողը արցախցի կին է։ Sputnik Արմենիան կպատմի, թե փոխպատվաստումից առաջ ինչ երազանք է հայտնել կինն ու ինչպես է անցել նրա վիրահատությունը։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի-Sputnik. 50-ամյա արցախցի կինը ոսկրածուծի փոխպատվաստման համար ընտրեց ոչ թե Գերմանիան կամ Իսրայելը, այլ Հայաստանը։ Նրանով արյունաբանական կենտրոնում դրվեց ոսկրածուծի փոխպատվաստումների սկիզբը։ Բժշկական միջամտությունից առաջ կինը խոսել է արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի հետ ու հայտնել իր նվիրական երազանքը` ոչ թե ապրել երկար, այլ իրեն սահմանված ժամանակահատվածում` առողջ։

«Երբ խոսեցի նրա հետ ու հարցրի` ի՞նչ արդյունք է նա ցանկանում տեսնել, պատասխանեց` բժիշկ, ես չեմ ուզում երկար ապրել, ես ուզում եմ այն շրջանը, որ պետք է ապրեմ, լինեմ առողջ, զգամ կյանքն այնպես, ինչպես կա, այդ կյանքն ապրեմ իմ ընտանիքի հետ։ Այսինքն` նա դրեց կյանքի որակի բարձրացման խնդիր»,-պատմեց Դաղբաշյանը։

Առաջին փոխպատվաստումից կես ժամ դադար վերցրած` բժիշկները շտապեցին երկրորդ վիրահատությանը։ Տեղեկացնենք, որ առաջին փոխպատվաստումներն իրականացրել են հայ բժիշկները՝ Համբուրգի Էպենդորֆ կլինիկայի փոխպատվաստման բաժնի ղեկավար, պրոֆեսոր Նիկոլաուս Կրյոգերի ուղեկցությամբ։

© Sputnik / Лаура СаркисянՍմբատ Դաղբաշյան
Директор Центра гематологии им. Йоляна Смбат Дагбашян - Sputnik Արմենիա
Սմբատ Դաղբաշյան

«Նախ ուզում եմ շնորհավորել արյունաբանական կենտրոնի թիմին, որ ներդրվել է ցողունային բջիջների փոխպատվաստումը՝ որպես բուժական մեթոդ։ Նշենք, որ այս մեթոդն ամբողջ աշխարհում արյան հիվանդությունների, մասնավորապես, լեյկոզների բուժման համար իրականացվող նորարարական մեթոդ է և օգտագործվում է արյան չարորակ հիվանդությունների բուժման գործընթացում։ Սերտ համագործակցություն ենք սկսել արյունաբանական կենտրոնի հետ, այն շարունակվելու է»,- ասաց պրոֆեսորը։

Ըստ այդմ, այն հիվանդները, որոնք կգան արյունաբանական կենտրոն, կստանան նույն բուժումը, ինչ Համբուրգում։ Սա երկկողմ վստահեցնում են Դաղբաշյանն ու Կրյոգերը։ Տեխնոլոգիական միջոցները թույլ կտան փոխպատվաստումներին աջակցել նաև օնլայն ռեժիմով։

Смбат Дагбашян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հայաստանի արյունաբանական կենտրոնն ունի տարածաշրջանային նշանակություն

«Տարեկան ունենք 60 հիվանդի փոխպատվաստման կարիք։ Այս տարվա ընթացքում հնարավոր է իրականացնենք 7-10 հիվանդի փոխպատվաստում»,-ասաց Սմբատ Դաղբաշյանը։
Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնն արդեն ունի տարածաշրջանային նշանակություն։ Sputnik Արմենիայի հարցին, թե արդյո՞ք կան հերթագրվածներ նաև հարևան երկրներից, Դաղբաշյանը դիվանագիտորեն պատասխանեց.

«Մեր կենտրոնի մասին ինֆորմացիա բոլորն ունեն, տրանսպլանտ քարտեզի վրա մեր կենտրոնն արդեն նշված է։ Առաջիկայում կլինեն հիվանդներ նաև մեր հարևան երկրներից, բայց առաջին հերթին պիտի բավարարենք մեր ժողովրդի շահերը»։

Ոսկրածուծի փոխպատվաստումն իրականացվում է արյունաբանական մի շարք հիվանդությունների` սուր լեյկոզների, լիմգֆոմաների, ինչպես նաև կրծքագեղձի, նեյրոբլաստոմայի, ձեռքբերովի իմունային անբավարարության բուժման ժամանակ։

Լրահոս
0