Վթար Մյասնիկյան պողոտայում. կա 1 զոհ

© АrmtimesДТП
ДТП - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ապրիլի 10-ին, ժամը 08:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Վենեցիա» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Այսօր առավոտյան Nissan March մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը։ Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ «Nissan March» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը:

Փրկարարները 1993 թ. ծնված Հ. Մ.-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից:

Լրահոս
0