Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Մարզիկը վնասվածք ստանալուց հետո պետք է անպայման մեծ մրցահարթակ դուրս գա

© Sputnik / Asatur YesayantsПашик Алавердян
Пашик Алавердян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին գոհացրել են Հայաստանի հավաքականի մարզիկների ելույթները Եվրոպայի առաջնությունում: Sputnik Արմենիայի եթերում նա առանձնակի նշում է Անդրանիկ Կարապետյանին, որը վնասվածքից հետո առաջին անգամ էր դուրս եկել մրցահարթակ:
Փաշիկ Ալավերդյան

«Սովորաբար մարզիկները վնասվածք ստանալուց հետո պետք է անպայման մի քանի անգամ մեծ մրցահարթակ դուրս գան, որպեսզի ավելի վստահես թիմի համար, մեդալներ ստանալու համար։ Այդ պատճառով մենք վերցրինք Անդրանիկին, որոշեցինք` մասնակցի Եվրոպայի առաջնությանը, որը Աշխարհի առաջնությունից հետո մեզ համար երկրորդ կարևոր մրցաշարն է»,- ասաց Ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։

Խորվաթիայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Անդրանիկ Կարապետյանը պոկեց 160 կգ, հրեց 165 կգ և երկամարտի 325 կիլոգրամով (160+165) խմբում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

Լրահոս
0