«Եվրատեսիլ 2017»-ի Գերմանիայի ներկայացուցիչը կժամանի Հայաստան

© FB Profile / участница конкурса "Евровиденеи-2017" Левина
участница конкурса Евровиденеи-2017 Левина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Գերմանիայի ներկայացուցիչ Լևինան, եվրատեսիլյան պրոմո-արշավի շրջանակում, ապրիլի 13-ին կժամանի Հայաստան:

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Երկօրյա այցի ընթացքում Լևինան հնարավորություն կունենա հանդիպելու եվրատեսիլյան հայ երկրպագուներին, ինչպես նաև ծանոթանալու հայկական մշակույթին և պատմությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը։

Левина - Sputnik Արմենիա
«Կաքավիկ». երգում է «Եվրատեսիլի» գերմանացի պատվիրակը

Նա կայցելի Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, կհանդիպի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներին, ինչպես նաև հարցազրույց կտա հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների:

Հիշեցնենք, որ մրցույթի հայաստանյան պատվիրակ Արծվիկն իր կազմակերպած եվրատեսիլյան challenge-ն առաջինը նետել էր հենց նրան։ Ի պատասխան Լևինան կատարել էր Կոմիտասի «Կաքավիկ» ստեղծագործությունը։ Այն մեծ ոգևորություն առաջացրեց հայ երկրպագուների մոտ:

Սպասվելիք այցը կօգնի Լևինային հայկական երաժշտության մասին նոր գիտելիքներ ձեռք բերել, ինչու չէ նաև ներկայացնել հայերեն նոր կատարումներ:

Լրահոս
0