Հայաստանում նոր Մխիթարյան է մեծանում

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցФутбольное поле
Футбольное поле - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Footballhd.ru կայքն, անդրադառնալով Golden Boy-2017 մրցանակի հավակնորդներին, անդրադարձ է կատարել նաև Գյումրու «Շիրակի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանին, որը հավակնորդների թվում է:

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. է. armfootball.com-ն հրապարակել է Footballhd.ru-ի անդրադարձը Գյումրու «Շիրակի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանին։ Ռուսական սպորտային կայքը մեր ֆուտբոլիստի մասին գրում է.

«17-ամյա հրաշամանուկ, որին հայրենիքում կնքել են, որպես նոր Մխիթարյան: Ինչպես և բոլոր հայերը, սիրում է դրիբլինգ, տեխնիկա և ճարպիկ է: Արդեն խաղում և գոլեր է խփում «Շիրակի» հիմնական կազմում: Ընդ որում, ոչ միայն Հայաստանի առաջնությունում, այլ նաև եվրագավաթներում»:

Կայքը նաև նշում է, որ Վահանը հիմա նախկին խորհրդային պետությունների ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է, և ԲԿՄԱ-ն շատ է ցանկանում ձեռք բերել նրան:

Լրահոս
0