ՀՅԴ-ն կոալիցիայի հարցում բանակցում է ՀՀԿ-ի հետ

© Sputnik / Asatur Yesayants / Армен Рустамян
Армен Рустамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՅԴ-ն կոալիցիայի հարցում բանակցում է ՀՀԿ-ի հետ: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. ՀՅԴ-ն կոալիցիա կազմելու շուրջ բանակցություններ է անցկացնում Հանրապետական կուսակցության հետ։

«Դեռ բանակցությունների մեջ ենք: Ենթադրում եմ, որ այն համագործակցությունը, որի մասին տեղյակ եք, այդ համագործակցությունը պիտի շարունակվի, որովհետև ի վերջո դա անժամկետ էր, պայմանավորված չէր որևէ ձևաչափով, խնդիրների լուծմամբ էր պայմանավորված: Իսկ այն հարցերը, որոնք համագործակցության մեջ արձանագրված են, դրանց զգալի մասը դեռևս լուծված չէ: Եվ ուրեմն մեր խնդիրն է շարունակել ամեն ինչ անել, որպեսզի վերջնականապես հասնենք այդ հարցերի լուծմանը»,- ասաց Ռուստամյանը:

Նա հիշեցրեց, որ ՀՀԿ-ի հետ համագործակցության մեկ տարվա փորձ ունեն, նրա խոսքով` սա նաև լավ առիթ է՝ ամփոփելու, թե որքանով են կարողացել այդ համագործակցությունն ավելի արդյունավետ օգտագործել ի շահ երկրի:

«Խորհրդարանական կառավարման համակարգը նաև պահանջում է ներիշխանական հարաբերությունների համապատասխանեցում այդ նոր համակարգին»,- ասաց Ռուստամյանը:

Русская версия

Լրահոս
0