Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

© Sputnik / Владимир Иванов /  / Անցնել մեդիապահոցАвтомобильный пункт пропуска "Верхний Ларс" на грузино-российской границе
Автомобильный пункт пропуска Верхний Ларс на грузино-российской границе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, իսկ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ի ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

«Լոռու մարզի Տաշիր քաղաքում տեղում է թույլ ձյուն: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար, իսկ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն` Ռուսաստանի կողմից՝ միայն մարդատար ավտոմեքենաների համար:

Լրահոս
0