Մոնղոլիան հույս ունի ԵԱՏՄ–ին անդամակցել Հայաստանի միջոցով

© President / Президент РА Серж Саргсян принял нового посла Монголии в Армении Банзрагч Делгермаан
Президент РА Серж Саргсян принял нового посла Монголии в Армении Банзрагч Делгермаан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մոնղոլիայի դեսպանը:

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մոնղոլիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բանզրագչ Դելգերմաան (նստավայրը՝ Մոսկվա): ՀՀ նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ասիական տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը և հույս է հայտնել, որ Մոնղոլիայի դեսպանի նշանակմամբ հայ-մոնղոլական միջպետական հարաբերությունները կզարգանան ու կամրապնդվեն: Հանրապետության Նախագահը այդ համատեքստում կարևորել է անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորումը:

© President / Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մոնղոլիայի դեսպանը
Президент РА Серж Саргсян принял нового посла Монголии в Армении Банзрагч Делгермаан - Sputnik Արմենիա
Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մոնղոլիայի դեսպանը

Դեսպան Դելգերմաան շնորհակալություն է հայտնել նախագահին և վստահեցրել, որ իր գործունեության ընթացքում ջանք չի խնայի վերականգնելու Հայաստանի և Մոնղոլիայի միջև եղած ավանդական լավ հարաբերություններն ու նոր ուղիներ գտնելու փոխշահավետ մի շարք ոլորտներում՝ առևտրատնտեսական, հումանիտար և այլն, զարգացնելու փոխգործակցությունը: Տիկին Դելգերմաան ընդգծել է, թե անչափ հպարտ է, որ իր երկրի առաջին դեսպանն է այնպիսի հրաշալի երկրում, ինչպիսին Հայաստանն է, որի հետ Մոնղոլիան դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 25 տարի առաջ: Նրա համոզմամբ, այդ հոբելյանը լավ առիթ է վերարժևորելու անցած ուղին և խորացնելու հարաբերությունները:

Մոնղոլիայի դեսպանը նշել է, որ իր երկիրը հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միության շուկայով և հույս է հայտնել, որ այդ միության անդամ Հայաստանը կաջակցի համագործակցության հաստատման ուղղությամբ Մոնղոլիայի ջանքերին:

Հանդիպման ժամանակ դեսպան Դելգերմաան նաև շնորհավորել է նախագահ Սերժ Սարգսյանին՝ Հայաստանում օրերս անցկացված խորհրդարանական հաջող ընտրությունների կապակցությամբ:

Լրահոս
0