Սպանություն Արագածոտնում. 52-ամյա տղամարդու վրա 10-ից ավելի կրակոցի հետք է եղել

© Photo : Photo stock / чистка оружия
чистка оружия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երեկ՝ ապրիլի 10-ին, սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանները հայտնաբերել և ոստիկանության բաժին են բերման ենթարկել Աշտարակի բնակիչ 46-ամյա Արա Նազարյանին։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Ժամը 23։00-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժին, որ շտապօգնության բրիգադը կանչով մեկնել է Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ տղամարդը մահացել է հրազենային 10-ից ավելի կրակոցների հետևանքով։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Աշտարակ քաղաքի Նարեկ թաղամասի բնակիչ, 52-ամյա Հարություն Մովսեսյանն էր։

Կայքի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու կասկածանքով Աշտարակի ոստիկանները ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների հետ տաք հետքերով հայտնաբերել են և ոստիկանության Աշտարակի բաժին են բերման ենթարկել Աշտարակ քաղաքի Շիրազի փողոցի 91 տան բնակիչ՝ 46-ամյա Արա Նազարյանին, որի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է «Կալաշնիկով» տեսակի 2 ինքնաձիգ։

Լրահոս
0