Քաղտեխնոլոգ. Թրամփը փորձում է խուսափել իմպիչմենտից

© Sputnik / Stringer / Անցնել ֆոտոբանկПрезидент США Дональд Трамп
Президент США Дональд Трамп - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Ամերիկայի նախագահը ճնշման տակ է գտնվում, այդ պատճառով զգուշավորություն է դրսևորում։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik, Դավիթ Գալստյան. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկա քաղաքականությունը, անկախ համաշխարհային ԶԼՄ-ների` նրան անհավասարակշիռ և էքսցենտրիկ անձնավորություն ներկայացնելու փորձերից, կառուցվում է ընդդիմության դեմ պայքարի հիման վրա, Sputnik Արմենիային ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Ավելի վաղ հասարակական կարծիքի ուսումնասիրմամբ զբաղվող միջազգային խոշոր TNS Global հետազոտական ընկերությունն անցկացրել էր հարցում «Արդյո՞ք Թրամփին ընտրելուց հետո երկիրն ավելի անվտանգ կդառնա» թեմայով։ Հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ Թրամփին ընտրելը բացասաբար է ազդել աշխարհի անվտանգության վրա։

Հարցմանը մասնակցել է 7148 քաղաքացի Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Բրազիլիայից և Թուրքիայից։ Բոլոր երկրներում (Գերմանիայի (72%), Ֆրանսիայի (64%), Բրազիլիայի (60%), Մեծ Բրիտանիայի (55%) և Թուրքիայի (52%)), բնակչության մեծամասնությունը կարծում է, որ Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահ ընտրելուց հետո երկիրն ավելի պակաս ապահով կդառնա։ Իտալիայում այդպես է կարծում բնակչության 49%-ը, ԱՄՆ-ում` 45%-ը։

«Թրամփի մասին նման կարծիքը պայմանավորված է «սև փիարով», որն ակտիվ կիրառվում է նրա դեմ նախագահ ընտրվելու պահից»,- ասաց Հակոբյանը։

Ситуация в Сирии - Sputnik Արմենիա
Ով է «քաշել» Դոնալդ Թրամփին

Նրա խոսքով` Թրամփի ցանկացած գործողություն փորձել են ներկայացնել որպես անլուրջ քայլ։ Նրա մասին խոսում են որպես անփորձ, անհավասարակշիռ, էքսցենտրիկ շոումենի, որը քաղաքականությունից, միջազգային հարաբերություններից և անվտանգության խնդիրներից ոչինչ չի հասկանում։

Թրամփին պարտված գլոբալ ուժերը, կարծում է Հակոբյանը, նրան սադրել են սխալ գործելու` փորձելով գործը իմպիչմենտի հասցնել։

«Սա քարոզչության հետևանք է, մասնավորապես, Արևմտյան Եվրոպայում, ԱՄՆ-ի դաշնակից երկրներում, թեև Թրամփն, իհարկե, իր հայացքներով այդքան էլ «սովորական» նախագահ չէ», — ասաց Հակոբյանը։

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ Թրամփը ստիպված է անդադար ապացուցել, որ ինքնուրույն կերպար է, այլ ոչ թե ինչ-որ մեկի դրածոն, ասենք` Ռուսաստանի։

Վիգեն Հակոբյանի խոսքով` Ամերիկայի նախագահին ամենից լավ բնութագրում են Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը` «Թրամփը հայրենասեր է»։

«Այո, Թրամփը հայրենասեր է, և դա ակնհայտ է։ Այլ հարց է, թե ինչպես դա կանդրադառնա իրական կյանքում։ Դեռևս նա ցայտնոտային իրավիճակում է աշխատում, ճնշման տակ և դրա համար զգույշ է գործում։ Նա փորձում է խուսափել իմպիչմենտի տանող սխալներից»,- նշեց Հակոբյանը։

Թրամփի համակարգված գլոբալ քաղաքական ուղղվածության մասին, նրա կարծիքով, խոսելը դեռ վաղ է։ Ներկա պահին Թրամփը Ամերիկայի քաղաքական դաշտում իր դիրքերն ամրապնդելու հարցն է լուծում։

Конфликт в Сирии - Sputnik Արմենիա
Թրամփի վարչակարգը բառացիորեն մի քանի ժամում տակնուվրա արեց ամբողջ աշխարհը

Ինչ վերաբերում է Սիրիայի օդանավակայանին հասցրած ավիահարվածներին, միջազգային ԶԼՄ-ների տեղեկատվությունը վերլուծելուց հետո, կարելի է եզրակացություն անել, որ Սիրիայում որոշակի համաձայնեցված «խաղ» է իրականացվում, կարծում է քաղտեխնոլոգը։

«Չեմ կարծում, որ ամեն ինչ հանպատրաստից էր արվել, ինչպես դա փորձում են ներկայացնել։ Կարծում եմ, որ Սիրիայի հետագա կարգավիճակի (ազդեցության գոտիների բաժանելը) հետ կապված գործընթացն արագանում է»,- ասաց Հակոբյանը։

Նա նշեց, որ Թրամփը հարվածի հետևանքով դիվիդենտներ ստացավ աշխարհում և երկրի ներսում՝ գաղափարական ընդդիմության դեմ պայքարելու առումով, և այժմ աշխարհը որոշ ժամանակով զրկված կլինի նրան քննադատելու հնարավորությունից։ Նրա խոսքով` ռուսական կողմի «զուսպ» արձագանքը խաղաց Թրամփի օգտին։

Русская версия

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала