Ջանելիձեն` Հայաստանի հետ համագործակցության ու երևանյան ընդունելության մասին

© Sputnik / Asatur Yesayants / Михеил Джанелидзе
Михеил Джанелидзе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանն ու Վրաստանը մտադիր են խորացնել երկկողմ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով։ Վրացական կողմը ողջունում է տարբեր մակարդակներում ամրապնդվող սերտ կապերը։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Հայ-վրացական հարաբերությունները զարգանալու և տարբեր ուղղություններով խորանալու մեծ ներուժ ունեն, Երևանում ճեպազրույցի ժամանակ ասաց Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն։

«Մենք ձեզ ուրախությամբ ընդունեցինք օգոստոսի 1-ին Թբիլիսիում և ուրախ ենք, որ մեր այցերն այսքան հաճախակի են դարձել։ Մենք հանդիպում ենք նաև տարբեր միջազգային հարթակներում», — ասաց Ջանելիձեն։

Նա նշեց, որ Վրաստանը կարևորում է Հայաստանի հետ բազմաբովանդակ համագործակցության զարգացումը՝ ընդգծելով իր երկրի պատրաստակամությունը՝ հավելյալ ջանքեր գործադրել փոխգործակցությունն առավել խորացնելու և ամրապնդելու համար:

Михеил Джанелидзе и Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները քննարկեցին Արցախի թեման

Նախարարի խոսքով` հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։ Երկուստեք շեշտվեց, որ վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները, տնտեսական համագործակցությունը շոշափելի զարգացում են ապրել և առաջ են ընթանում փոխշահավետ համագործակցության ոգով։

«Անցած տարվա ընթացքում մեզ մոտ առևտրային կապերի ծավալի աճ գրանցվեց։ Այդ ուղղություններում մեր կապերի խորացումը կնպաստի տարածաշրջանային համագործակցության զարգացմանը», — ասաց Ջանելիձեն։

Վրաստանի արտգործնախարարը շնորհավորեց Հայաստանում խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ, նաև շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և հյուրընկալության համար։

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները Երևանից կմեկնեն «Արևելյան գործընկերության» անդամ երկրների և «Վիշեգրադյան խմբի» արտաքին գործերի նախարարների նիստին, որը տեղի կունենա ապրիլի 12-ին։

Միխեիլ Ջանելիջեն երկօրյա այցով Հայաստան է ժամանել ապրիլի 11-ին Էդվարդ Նալբանդյանի հրավերով։ Այցի շրջանակում նա հանդիպում կունենա նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։

Լրահոս
0