00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:09
10 ր
Վահան Հովհաննիսյան
Քրեականի պետը ոտքը դրեց գլխին, ձեռքերը ոլորեց, որպեսզի հագուստը վրայից հանեն․Հովհաննիսյան
17:35
2 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զինհաշմանդամների վերականգնողական բուժումը նոր թափ ու որակ է ստանում

© Sputnik / Karen Yepremyan Обмен опытом с немецкими кинезиологами в больнице N1 в Ереване
Обмен опытом с немецкими кинезиологами в больнице N1 в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵՊԲՀ թիվ մեկ համալսարանական կլինիկայի կինեզոթերապիայի սենյակը ծառայում է զինհաշմանդամների համար: Այսօր այնտեղ հյուրընկալվել են Գերմանիայից ժամանած հայազգի կինեզիոլոգներ՝ փորձի փոխանակման համար: Sputnik Արմենիան զրուցել է նրանց հետ ու նաև հետևել զինհաշմանդամների վերականգնողական վարժանքներին:

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik, Գոհար Սարգսյան. 9 տարի անկողնուն գամված… Թվում էր, թե զինհաշմանդամ Արկադի Մկրտչյանն այլևս չի քայլի: Բայց հրաշքը կատարվեց, այլ բան է, որ մեկը դա անվանում է նախախնամություն, մյուսն էլ՝ բժշկական պրոֆեսիոնալիզմի արդյունք: Կարևորն այն է, որ Արկադիի կողքին ճիշտ տեղում հայտնվեցին ճիշտ մարդիկ: Առողջապահության նախկին նախարար, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այցելեց նրան, ևս 100 զինհաշմանդամի և կարգադրեց զբաղվել նրանց վերականգնողական բուժմամբ:

Այսօր Արկադին կինեզիոլոգների օգնությամբ քայլում է:

«Սեպտեմբերին ծնունդս է: Պիտի լավանամ, նստեմ մեքենաս, գնամ կինեզիոլոգներիս հետևից, տանեմ մեր տուն ու մի լավ քեֆ անենք»,- մեծ ոգևորությամբ ասաց Արկադին:

Նրա կողքին վերականգնողական վարժանքներ էր կատարում Դանիելը, որը վիրավորվել էր ապրիլյան պատերազմի ժամանակ, Մատաղիսում`ստանալով բեկորային վնասվածք։

© Sputnik / Karen Yepremyan Կինեզիոլոգները զինհաշմանդամներին օգնում են վերականգնվել
Կինեզիոլոգները զինհաշմանդամներին օգնում են վերականգնվել - Sputnik Արմենիա
1/3
Կինեզիոլոգները զինհաշմանդամներին օգնում են վերականգնվել
© Sputnik / Karen Yepremyan Կինեզիոլոգները զինհաշմանդամներին օգնում են վերականգնվել
Կինեզիոլոգները զինհաշմանդամներին օգնում են վերականգնվել - Sputnik Արմենիա
2/3
Կինեզիոլոգները զինհաշմանդամներին օգնում են վերականգնվել
© Sputnik / Karen YepremyanԿինեզիոլոգները զինհաշմանդամներին օգնում են վերականգնվել
Կինեզիոլոգները զինհաշմանդամներին օգնում են վերականգնվել - Sputnik Արմենիա
3/3
Կինեզիոլոգները զինհաշմանդամներին օգնում են վերականգնվել
1/3
Կինեզիոլոգները զինհաշմանդամներին օգնում են վերականգնվել
2/3
Կինեզիոլոգները զինհաշմանդամներին օգնում են վերականգնվել
3/3
Կինեզիոլոգները զինհաշմանդամներին օգնում են վերականգնվել

«Անօդաչու թռչող սարքը ֆիքսեց իմ տեղն ու արկն ուղարկեց ինձ վրա, բոլոր բեկորները լցվեցին մարմնիս մեջ։ Ձախակողմյան պարալիզացում է ինձ մոտ, թուլություն, աչքերի ձգվածություն, գանգուղեղային վնասվածք»,- պատմեց նա։

Հետաքրքիրն այն էր, որ Դանիելը նույնիսկ դժբախտության մասին խոսում էր ժպիտով ու առանց վիրավորանքի, առանց որևէ մեղավոր փնտրելու։ Խոստովանեց` ապրում է միայն մի մտքով, որ հնարավորինս շուտ ու անհետևանք ապաքինվի։

Виген Саргсян посетил Медицинский университет имени Мх.Гераци - Sputnik Արմենիա
Հաշմանդամ դարձած զինվորը հայրենիքին պետք է նաև քաղաքացիական կյանքում

«Մեր կինեզիոլոգների աջակցությամբ անվասայլակից վեր կացա, հետո ձեռնափայտով քայլեցի, իսկ հիմա տեսնում եք արդյունքը։ Ամենամեծ բանն ինձնից է կախված, որ ոչնչի մասին չմտածեմ ու ապաքինվեմ։ Իսկ հուսալքության պահեր չեն եղել, որոշել եմ ապաքինվել ու այդպես էլ լինում է, արդեն առաջընթացի աստիճանները տեսնում եմ ու պիտի բարձրանամ»,- ասաց Դանիելը։

Այսօր նրանց իր թիմով այցելեց Հրաչյա Շալջյանը, որը սովորել է ԵՊԲՀ-ում, իսկ արդեն 20 տարի է` ապրում է Գերմանիայում։ Այնտեղ նրա հիմնած կլինիկան զբաղվում է վերականգնողական բուժմամբ։ Իր հայաստանյան գործընկերներին Շալջյանը ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիքներ կտրամադրի` հրավիրելով Գերմանիա։

«Հայաստանում կինեզոթերապիան նորածին վիճակում է, բայց այն, ինչ անում են տղաները, փառքի ու պատվի է արժանի»,- ասաց Շալջյանը։

Կինեզիոլոգներ Դավիթ Պարյանն ու Դավիթ Արսենյանը իրենց գործունեությունն ակտիվացրին հատկապես ապրիլյան պատերազմից հետո։ Վստահեցնում են` մասնագիտական պարտքին չի զիջում գաղափարական կողմը։ Սա էլ հայրենասիրության իրենց դրսևորումն է որպես անուղղակի զինվորներ։

Լրահոս
0