Դորտմունդի «Բորուսիայի» ավտոբուսի մոտ 3 պայթյուն է որոտացել

© Sputnik / Захари Шойрер /  / Անցնել մեդիապահոցСитуация на месте теракта в Берлине
Ситуация на месте теракта в Берлине - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/4 եզրափակչի առաջին խաղում «Բորուսիան» պետք է ընդուներ ֆրանսիական «Մոնակոյին», սակայն պայթյունի պատճառով խաղը հետաձգվել է:

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Դորտմունդի «Բորուսիայի» ավտոբուսի մոտ պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Bild-ին: Պայթյունի պատճառով կոտրվել են ավտոբուսի ապակիները, ոստիկանությունը հայտնում է, որ միանգամից երեք պայթյուն է որոտացել:

​«Երբ մենք մոտեցանք ավտոբուսին և անցանք կայանված մեքենաների մոտով, պայթյուն որոտաց: Հիմա ամեն ինչ կարգին է: Ապակու կտորը վնասել է թիմի պաշտպան Մարկ Բարտրայի ձեռքը, նրան հիվանդանոց են տեղափոխել»,- «Բորուսիայի» պաշտպան Լուկաշ Պիշչեկի խոսքն է մեջբերում լեհական մամուլը:

​«Ռումբը պայթել է ավտոբուսի մոտ: Ֆուտբոլիստները գտնվում են ապահով վայրում: Մարզադաշտում ոչ մի վտանգավոր իր չեն գտել: Խնդրում ենք պահպանել հանգստություն: Ներկա պահին մարզադաշտում են գտնվում ոստիկանները»,- նշում է «Բորուսիայի» մամուլի ծառայությունը:
Գերմանական ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ խաղը հետաձգվել է: «Բորուսիա» Դ.-«Մոնակո» մրցավեճը կկայանա վաղը՝ ապրիլի 12-ին, Երևանի ժամանակով 20:45-ին:

Լրահոս
0